Logo
Մխիթար Գոշ Համալսարան Հայ-Ռուսական Համալսարան
6. Հայտարարություններ 7. Կապ
Լեզու՝
Դիմել առցանց
Կրթություն

Կրթություն

Mkhitar Gosh Armenian-Russian International University — Official Institutional Records & Academic Regulations

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվություն իրականացվող կրթական մակարդակների, ուսուցման ձևերի և նորմատիվային ժամկետների վերաբերյալ

Միջին մասնագիտական կրթություն

Data Table (3 Entries) Scrollable table
Ծածկագիր Կրթական ծրագիր Կրթական մակարդակ Ուսուցման ձև Ուսուցմաննորմատիվային ժամկետ
1 7-86.23.01.01-4 Ատամնատեխնիկական գործ Միջին մասնագիտական կրթություն առկա 3 տարի
2 7-86.22.04.01-4 Դեղագործություն Միջին մասնագիտական կրթություն առկա 3 տարի
3 7-86.90.02.01-4 Քույրական գործ Միջին մասնագիտական կրթություն առկա 4 տարի

Բակալավրիատ

Data Table (4 Entries) Scrollable table
Ծածկագիր Կրթական ծրագիր Կրթական մակարդակ Ուսուցման ձև Ուսուցմաննորմատիվային ժամկետ
1 .00.6 Կառավարում Բարձրագույն կրթություն-բակալավրիատ հեռակա 5 տարի
2 .00.6 Իրավագիտություն Բարձրագույն կրթություն-բակալավրիատ հեռակա 5 տարի
3 .00.6 Տարրական կրթությանմանկավարժություն և մեթոդիկա Բարձրագույն կրթություն-բակալավրիատ հեռակա 5 տարի
4 .21.6 Օտար լեզու և գրականություն Բարձրագույն կրթություն-բակալավրիատ հեռակա 5 տարի

Մագիստրատուրա

Data Table (1 Entries) Scrollable table
Ծածկագիր Կրթական ծրագիր Կրթական մակարդակ Ուսուցման ձև Ուսուցմաննորմատիվային ժամկետ
1 .01.7 Կառավարում Բարձրագույն կրթություն-մագիստրատուրա հեռակա 2 տարի 6 ամիս

Ինտեգրացված կրթական ծրագրեր

Data Table (2 Entries) Scrollable table
Ծածկագիր Կրթական ծրագիր Կրթական մակարդակ Ուսուցման ձև Ուսուցմաննորմատիվային ժամկետ
1 .00.7 Բուժական գործ Բարձրագույն կրթություն-ինտեգրացված ծրագիր առկա 6 տարի
2 .00.7 Ստոմատոլոգիա Բարձրագույն կրթություն-ինտեգրացված ծրագիր առկա 5 տարի

Տեղեկատվություն այն լեզուների վերաբերյալ, որոնցով իրականացվում է ուսուցումը (կրթությունը)

Համալսարանի պաշտոնական փաստաթուղթ

Կանոնակարգ կրթության լեզվի մասինPDF00Կանոնակարգ կրթության լեզվի մասինPDF

Ներբեռնել / Դիտել փաստաթուղթը

Ինեգրացված կրթական ծրագրեր

Կրթական ծրագիր .00.7 բուժական գործ

Առաքելություն, նպատակներ, կրթական ռազմավարություն և խնդիրներ

Առաքելություն.Ծառայել տարածաշրջանային և համաշխարհային հանրության կարիքներին՝ պատրաստելով բարձր որակավորում ունեցող բուժող բժիշկներ (թերապևտներ), ովքեր տիրապետում են ընդարձակ հիմնարար (ֆունդամենտալ) գիտելիքների, զարգացած մասնագիտական կարողությունների (կոմպետենցիաների) և անձնային որակների՝ որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև պատրաստ են ինքնուրույն մասնագիտական գործունեության և անընդհատ ինքնակրթության ժամանակակից հասարակության պայմաններում։

Նպատակներ.

Մասնագիտական կարողությունների (կոմպետենցիաների) ձևավորում. պատրաստում պացիենտների վարմանը, օբյեկտիվ զննման, լաբորատոր և գործիքային հետազոտությունների հիման վրա ախտորոշման սահմանմանը, ինչպես նաև բժշկական փաստաթղթավորման վարմանը։

Կլինիկական մտածողության զարգացում. պացիենտի վիճակը վերլուծելու և պատասխանատու որոշումներ կայացնելու համար հիմնարար բժշկական գիտելիքները կիրառելու ունակություն։

Բուժման մեթոդների յուրացում. առաջին, անհետաձգելի և պլանային բժշկական օգնության ցուցաբերման սկզբունքների, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման ուսուցում։

Մասնագիտական-էթիկական որակների դաստիարակում. բարձր բարոյականության, պատասխանատվության, հաղորդակցման հմտությունների և ինքնակրթության ձգտման ձևավորում։

Հիմնարար (ֆունդամենտալ) պատրաստվածության ապահովում. բժշկության հիմունքների (մարդու անատոմիա, հյուսվածաբանություն, ախտաբանական ֆիզիոլոգիա և այլն) խորացված ուսումնասիրություն՝ հաջող գործնական գործունեության համար։

Կրթական ռազմավարությունն ուղղված է իրազեկ (կոմպետենտ) բուժող բժիշկների պատրաստմանը՝ հիմնարար գիտելիքների, կլինիկական պրակտիկայի և «ճկուն հմտությունների» (սոցիալական, հոգեբանական և կառավարչական) զուգակցման միջոցով։ Այն հիմնված է սիմուլյացիոն տեխնոլոգիաների կիրառման, պացիենտների հետ վաղ շփման, բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ կարողությունների (կոմպետենցիաների) ձևավորման և միջազգային չափանիշների վրա։

Կրթական ռազմավարության առանցքային տարրերը.

Կոմպետենցիահեն (կարողունակահեն) մոտեցում. կողմնորոշում դեպի կոնկրետ հմտությունների (ախտորոշում, բուժում, կանխարգելում) ձևավորում, որոնք անհրաժեշտ են ինքնուրույն բժշկական գործունեության համար։

Գործնական ուղղվածություն (պրակտիկակողմնորոշվածություն). կլինիկական առարկաների վաղ ներառում, սիմուլյացիոն կենտրոնի ակտիվ օգտագործում, ուսումնաարտադրական պրակտիկա բժշկական կազմակերպություններում։

Առարկաների ինտեգրում. հիմնարար և կլինիկական առարկաների միավորում՝ հիվանդությունների մեխանիզմների համապարփակ ըմբռնման համար։

Ուսուցման անհատականացում. կամընտրական (էլեկտիվ) դասընթացների ընտրության հնարավորություն, մասնակցություն գիտահետազոտական նախագծերին։

«Ճկուն հմտությունների» (soft skills) ձևավորում. համընդհանուր սոցիալ-հոգեբանական որակներ, որոնք օգնում են արդյունավետորեն հաղորդակցվել մարդկանց հետ, լուծել խնդիրներ և կառավարել սեփական վարքագիծը (պրոֆեսիոնալ ինքնակարգավորում):

Պացիենտի հետազոտման իրականացում՝ ախտորոշում սահմանելու նպատակով. ախտորոշման հաստատման համար պացիենտի համապարփակ զննման, լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացում:

Բուժման նշանակում և դրա արդյունավետության ու անվտանգության հսկողություն. բուժական պլանների կազմում և դրանց արդյունքների շարունակական մոնիթորինգ:

Անհետաձգելի և շտապ ձևերով պացիենտների ախտորոշման և բուժման իրականացում. սուր, անհետաձգելի և կյանքին սպառնացող վիճակներում գտնվող պացիենտների բժշկական օգնության ցուցաբերում:

Կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման և բնակչության սանիտարահիգիենիկ լուսավորման միջոցառումների իրականացում ու արդյունավետության հսկողություն. հիվանդությունների կանխարգելմանն ու հանրային առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի ներդրում:

Բժշկական փաստաթղթավորման վարում և տնօրինության տակ գտնվող միջին բժշկական անձնակազմի գործունեության կազմակերպում. պատշաճ բժշկական փաստաթղթերի վարում և բուժքույրական ու օժանդակ անձնակազմի աշխատանքների վերահսկում:

Առողջապահության և բժշկական գիտությունների ոլորտում գիտահետազոտական ու գիտակիրառական խնդիրների լուծմանը մասնակցություն. ներդրում բժշկագիտության արդիական և կիրառական հարցերի հետազոտման գործում:

Համալսարանի պաշտոնական փաստաթուղթ

Ընդհանուր բնութագիրԿոմպետենցիաների (կարողունակությունների) ձևավորման մատրից (Հավելված 1)Առարկաների (դասընթացների) բաշխումն ըստ բլոկների/մոդուլների (Հավելված 2)Առարկաների բաշխումն ըստ յուրացման և կոմպետենցիաների ձևավորման մակարդակների (Հավելված 3)Յուրացման և կոմպետենցիաների ձևավորման մակարդակների բնութագրերը (Հավելված 4)Այն հաստատությունների և կազմակերպությունների ցանկը, որոնց հետ Համալսարանն ունի կնքված պայմանագրեր (Հավելված 5)Ուսումնական պլան (Հավելված 6)Ուսումնական գործընթացի օրացուցային գրաֆիկ (Հավելված 7)Առարկաների (դասընթացների) աշխատանքային ծրագրեր (Հավելված 8) Ուսումնաարտադրական պրակտիկաների աշխատանքային ծրագրեր (Հավելված 9)Ամփոփիչ ատեստավորման ծրագիր (Հավելված 10)Ամփոփիչ ատեստավորման գնահատման միջոցների ֆոնդեր (Հավելված 11)Այլ նյութեր (Հավելված 12)PDF00Ընդհանուր բնութագիրԿոմպետենցիաների (կարողունակությունների) ձևավորման մատրից (Հավելված 1)Առարկաների (դասընթացների) բաշխումն ըստ բլոկների/մոդուլների (Հավելված 2)Առարկաների բաշխումն ըստ յուրացման և կոմպետենցիաների ձևավորման մակարդակների (Հավելված 3)Յուրացման և կոմպետենցիաների ձևավորման մակարդակների բնութագրերը (Հավելված 4)Այն հաստատությունների և կազմակերպությունների ցանկը, որոնց հետ Համալսարանն ունի կնքված պայմանագրեր (Հավելված 5)Ուսումնական պլան (Հավելված 6)Ուսումնական գործընթացի օրացուցային գրաֆիկ (Հավելված 7)Առարկաների (դասընթացների) աշխատանքային ծրագրեր (Հավելված 8) Ուսումնաարտադրական պրակտիկաների աշխատանքային ծրագրեր (Հավելված 9)Ամփոփիչ ատեստավորման ծրագիր (Հավելված 10)Ամփոփիչ ատեստավորման գնահատման միջոցների ֆոնդեր (Հավելված 11)Այլ նյութեր (Հավելված 12)

Ներբեռնել / Դիտել փաստաթուղթը

Կրթական ծրագիր .00.7 Ստոմատոլագիա

Առաքելություն, նպատակներ, կրթական ռազմավարություն և խնդիրներ

Առաքելություն.Ծառայել տարածաշրջանային և համաշխարհային հանրության կարիքներին՝ պատրաստելով մրցունակ բժիշկ-ստոմատոլոգներ (ատամնաբույժներ), ովքեր տիրապետում են հիմնարար (ֆունդամենտալ) գիտելիքների, գործնական մանուալ (ձեռքի) հմտությունների և բարձր էթիկական սկզբունքների՝ որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու և ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար։

Նպատակներ.

Մասնագիտական կոմպետենտություն (կարողունակություն). ուսուցանել բերանի խոռոչի, ատամների, դիմածնոտային շրջանի հիվանդությունների ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը՝ ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառմամբ։

Գործնական պատրաստվածություն. ձևավորել բազային ստոմատոլոգիական միջամտությունների (մանիպուլյացիաների) կատարման կայուն մանուալ հմտություններ՝ ֆանտոմների վրա արձանագրությունների (պրոտոկոլների) բազմակի վերարտադրման և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման միջոցով։

Անձի ձևավորում. դաստիարակել սոցիալապես պատասխանատու մասնագետ, ով խստորեն պահպանում է էթիկայի և դեոնտոլոգիայի սկզբունքները։

Անընդհատ զարգացում. զարգացնել ինքնակրթության, գիտահետազոտական գործունեության և բուժման նոր մեթոդների յուրացման ունակությունը։

Կանխարգելիչ ուղղվածություն. պատրաստել մասնագետներ, ովքեր ունակ են իրականացնել բնակչության սանիտարահիգիենիկ լուսավորում և առողջ ապրելակերպի քարոզչություն։

Կրթական ռազմավարությունն ուղղված է իրազեկ (կոմպետենտ) բժիշկ-ստոմատոլոգների պատրաստմանը՝ հիմնարար գիտելիքների, կլինիկական պրակտիկայի և «ճկուն հմտությունների» (սոցիալական, հոգեբանական և կառավարչական) զուգակցման միջոցով։ Այն հիմնված է սիմուլյացիոն տեխնոլոգիաների կիրառման, պացիենտների հետ վաղ շփման, ստոմատոլոգիական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ կարողությունների (կոմպետենցիաների) ձևավորման և միջազգային չափանիշների վրա։

Կրթական ռազմավարության առանցքային տարրերը.

Կոմպետենցիահեն (կարողունակահեն) մոտեցում. կողմնորոշում դեպի կոնկրետ հմտությունների (ախտորոշում, բուժում, կանխարգելում) ձևավորում, որոնք անհրաժեշտ են ինքնուրույն ստոմատոլոգիական գործունեության համար։

Գործնական ուղղվածություն (պրակտիկակողմնորոշվածություն). կլինիկական առարկաների վաղ ներառում, սիմուլյացիոն կենտրոնի ակտիվ օգտագործում, ուսումնաարտադրական պրակտիկա բժշկական կազմակերպություններում։

Առարկաների ինտեգրում. հիմնարար և կլինիկական առարկաների միավորում՝ ստոմատոլոգիական հիվանդությունների մեխանիզմների համապարփակ ըմբռնման համար։

Ուսուցման անհատականացում. կամընտրական (էլեկտիվ) դասընթացների ընտրության հնարավորություն, մասնակցություն գիտահետազոտական նախագծերին։

«Ճկուն հմտությունների» (soft skills) ձևավորում. համընդհանուր սոցիալ-հոգեբանական որակներ, որոնք օգնում են արդյունավետորեն հաղորդակցվել մարդկանց հետ, լուծել խնդիրներ և կառավարել սեփական վարքագիծը (պրոֆեսիոնալ ինքնակարգավորում):

Կրթական ծրագրի յուրացման արդյունքում շրջանավարտը պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ խնդիրները.

Պացիենտի հետազոտման իրականացում՝ ախտորոշում սահմանելու նպատակով. ախտորոշման հաստատման համար պացիենտի բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի համապարփակ զննման, լաբորատոր և գործիքային (այդ թվում՝ ռենտգենաբանական) հետազոտությունների իրականացում:

Բուժման նշանակում և դրա արդյունավետության ու անվտանգության հսկողություն. ստոմատոլոգիական բուժական պլանների կազմում և դրանց արդյունքների շարունակական մոնիթորինգ:

Անհետաձգելի և շտապ ձևերով պացիենտների ախտորոշման և բուժման իրականացում. սուր ստոմատոլոգիական ցավերի, վնասվածքների և անհետաձգելի վիճակներում գտնվող պացիենտների բժշկական օգնության ցուցաբերում:

Կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման և բնակչության սանիտարահիգիենիկ լուսավորման միջոցառումների իրականացում ու արդյունավետության հսկողություն. բերանի խոռոչի հիգիենայի պահպանման, ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելմանն ու հանրային առողջության իրազեկմանն ուղղված ծրագրերի ներդրում:

Բժշկական փաստաթղթավորման վարում և տնօրինության տակ գտնվող միջին բժշկական անձնակազմի գործունեության կազմակերպում. պատշաճ բժշկական ու ստոմատոլոգիական փաստաթղթերի վարում և ատամնաբույժի օգնականների (ասիստենտների) ու բուժքույրական անձնակազմի աշխատանքների վերահսկում:

Առողջապահության և բժշկական գիտությունների ոլորտում գիտահետազոտական ու գիտակիրառական խնդիրների լուծմանը մասնակցություն. ներդրում բժշկագիտության և ստոմատոլոգիայի արդիական ու կիրառական հարցերի հետազոտման գործում:

Համալսարանի պաշտոնական փաստաթուղթ

-5715175261Ընդհանուր բնութագիրԿոմպետենցիաների (կարողունակությունների) ձևավորման մատրից (Հավելված 1)Առարկաների (դասընթացների) բաշխումն ըստ բլոկների/մոդուլների (Հավելված 2)Առարկաների բաշխումն ըստ յուրացման և կոմպետենցիաների ձևավորման մակարդակների (Հավելված 3)Յուրացման և կոմպետենցիաների ձևավորման մակարդակների բնութագրերը (Հավելված 4)Այն հաստատությունների և կազմակերպությունների ցանկը, որոնց հետ Համալսարանն ունի կնքված պայմանագրեր (Հավելված 5)Ուսումնական պլան (Հավելված 6)Ուսումնական գործընթացի օրացուցային գրաֆիկ (Հավելված 7)Առարկաների (դասընթացների) աշխատանքային ծրագրեր (Հավելված 8)Ուսումնաարտադրական պրակտիկաների աշխատանքային ծրագրեր (Հավելված 9)Ամփոփիչ ատեստավորման ծրագիր (Հավելված 10)Ամփոփիչ ատեստավորման գնահատման միջոցների ֆոնդեր (Հավելված 11)Այլ նյութեր (Հավելված 12)PDF00Ընդհանուր բնութագիրԿոմպետենցիաների (կարողունակությունների) ձևավորման մատրից (Հավելված 1)Առարկաների (դասընթացների) բաշխումն ըստ բլոկների/մոդուլների (Հավելված 2)Առարկաների բաշխումն ըստ յուրացման և կոմպետենցիաների ձևավորման մակարդակների (Հավելված 3)Յուրացման և կոմպետենցիաների ձևավորման մակարդակների բնութագրերը (Հավելված 4)Այն հաստատությունների և կազմակերպությունների ցանկը, որոնց հետ Համալսարանն ունի կնքված պայմանագրեր (Հավելված 5)Ուսումնական պլան (Հավելված 6)Ուսումնական գործընթացի օրացուցային գրաֆիկ (Հավելված 7)Առարկաների (դասընթացների) աշխատանքային ծրագրեր (Հավելված 8)Ուսումնաարտադրական պրակտիկաների աշխատանքային ծրագրեր (Հավելված 9)Ամփոփիչ ատեստավորման ծրագիր (Հավելված 10)Ամփոփիչ ատեստավորման գնահատման միջոցների ֆոնդեր (Հավելված 11)Այլ նյութեր (Հավելված 12)

Ներբեռնել / Դիտել փաստաթուղթը