Իրավագիտություն

Իրավագիտության կրթական ծրագիր

Հավատարմագրման ամսաթիվ   m2.png

 

13.03.2002թ. (անժամկետ)

Շնորհվող որակավորումը՝ իրավագիտության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ.

Ուսման տևողությունը՝ 5 տարի։

Գտնվելու վայրը՝ Ֆակուլտետը գործում է երկու հասցեներում՝ ք. Երևան, Սեբաստիա 3/7 և ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 30/1:

«Իրավագիտություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի նպատակն է՝ պատրաստել հիմնարար, տեսական և գործնական գիտելիքներով, վերլուծական մտածողությամբ իրավաբաններ, որոնց գործունեությունն ուղղված կլինի իրավական նորմերի ստեղծմանը և իրականացմանը և կարգուկանոնի ապահովմանը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

Կրթական ծրագրի խնդիրները

  • Ստեղծել համագործակցության տարածք կրթության իրականացման համար, որը համապատասխանում է որակի ապահովման ինչպես ազգային ու եվրոպական չափանիշներին, այնպես էլ աշխատաշուկայի պահանջներին:
  • Ապահովել անհրաժեշտ գիտելիքներ, զարգացնել հմտություններ և կարողություններ՝ իրավական ոլորտում հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով։
  • Ձևավորել իրավաբանին անհրաժեշտ բազային գիտելիքներ, հմտություններ և կարողություններ։
  • Նպաստել ինչպես շրջանավարտի մրցունակությանը աշխատաշուկայում, այնպես էլ նրա՝ որպես գործնական գիտելիքներով ու վերլուծական մտածողությամբ հասարակության անդամի ձևավորմանը։
  • Ուսանողների մեջ զարգացնել նորը ընդունելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը:
  • Խրախուսել ուսանողների հետազոտական ​​և նորարարական նախաձեռնությունը՝ նրանց ծանոթացնելով հետազոտության հիմունքներին և մեթոդներին:
  • Նպաստել ուսանողների մասնագիտական ​​հմտությունների կատարելագործմանը` իրավաբանական կլինիկայի միջոցով նրանց ներգրավելով հասարակության անդամների մասնագիտական ​​ծառայությունների մատուցման գործընթացում:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Կրթական ծրագրի շրջանավարտը կարող է աշխատել որպես իրավական ոլորտի մասնագետ՝ քննիչ, դատախազ, իրավաբան, դատավոր, նոտար, քաղաքացիական ծառայող, իրավախորհրդատու մասնավոր կազմակերպությունում։ Կարող է զբաղեցնել այլ պաշտոններ իրավապահ մարմինների համակարգում, պետական կառավարման այլ օղակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում։

Հեռակա կրթությունը հարմար է և թույլ է տալիս համատեղել կրթությունը ձեր հիմնական աշխատանքի հետ: