Ուսանողական խորհուրդ

Ուսանողական խորհուրդը կամավոր հիմունքներով ստեղծված ուսանողական կազմակերպություն է և հանդիսանում է ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին: 

Ուսանողական խորհրդի հիմնական նպատակները

Ուսանողի իրավունքների և շահերի պաշտպանություն, բուհի կառավարմանը ուսանողների մասնակցության ապահովում

  • Մասնակցություն կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանը և իրականացմանը
  • Ապահովել, որ ուսանողները տեղեկացված լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին
  • Համալսարանական տարբեր ուսանողական միավորումների կազմակերպում` հանձնաժողովներ, ակումբներ, և այլն, այդ ասոցիացիաների գործունեության կարգավորումը` ուղղված ուսանողական բարենպաստ միջավայրի ստեղծմանը և ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական և ֆիզիկական ներուժի զարգացմանը:
  • Աջակցություն ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, նրանց հանգստի և ժամանցի կազմակերպմանը:

Ուսանողական խորհուրդն ապահովում է ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը։ Համալսարանի ղեկավար մարմիններում ուսանողները ներկայացնում են դրանց կազմի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը։

ՄԳհ ուսանողական խորհրդի նախագահությունը կազմված է Ուսանողական խորհրդի նախագահից, ֆակուլտետների  ուսխորհուրդների նախագահներից, հանձնաժողովների նախագահներից: Խորհրդի նախագահն ընտրվում է երկու տարի ժամկետով` ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպվող համալսարանական ուղղակի ընտրություններով:

Նշված ժամկետի ավարտից կամ ավարտելուց հետո Ուսանողական խորհրդի նախագահը պետք է հրաժարական տա։

ՄԳՀ Ուսանողական խորհրդի պաշտոնական էջը Instagram-ում լուսաբանում է Ուսանողական խորհրդի գործունեությունը և ՄԳՀ -ում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները։

Ուսանողական խորհրդին կից գործող խմբակներ:

Բանավեճի ակումբ

Գիտական ​​ ակումբ

Սպորտային ակումբ

Միջազգային հարաբերությունների ակումբ