Կառավարում/մենեջմենթ

Հավատարմագրման ամսաթիվ.
m4.png

 13.03.2002թ. (անժամկետ)

Շնորհվող որակավորումը՝ կառավարման բակալավրի կոչում «Կառավարում» մասնագիտությամբ.

Ուսման տևողությունը՝ 5 տարի։

Գտնվելու վայրը՝ Ֆակուլտետը գործում է երկու հասցեներում՝ ք. Երևան, Սեբաստիա 3/7 և ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 30/1:

«Կառավարում» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրի նպատակն է՝ պատրաստել կառավարման ոլորտի տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական ​​կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային չափանիշներին ու պահանջներին, այնպես էլ միջազգային շուկայի պահանջներին:

Կրթական ծրագրի խնդիրները.

  • Ուսումնասիրել կառավարման վերաբերյալ առկա ժամանակակից տեսակետները,
  • Ուսումնասիրել կառավարման տեսական և մեթոդական հիմունքները,
  • Ուսումնասիրել կառավարման սկզբունքները, մեթոդները, գործառույթները և գործիքները,
  • Տիրապետել շուկայական տնտեսության մեջ որոշումների կայացման և իրականացման ողջ գործընթացին,
  • Ձևավորել կառավարման մասնագիտությամբ ինքնուրույն գրականություն ուսումնասիրելու ունակություն և դրա հիման վրա ապահովել գիտահետազոտական ​​աշխատանքների կառուցման հմտությունների զարգացումը,
  • Ձևավորել կառավարման ոլորտում ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներ և ապահովել ուսանողների կողմից դրանց յուրացումը,
  • Ներկայացնել և սահմանել կառավարչական գործունեության ոլորտում գործնական հիմնավորված որոշումների ընդունման և իրականացման մեխանիզմներ,
  • Զարգացնել կազմակերպությունում կառավարչական աշխատանք կատարելու կարողություններ:

Հեռակա կրթությունը հարմար է և թույլ է տալիս համատեղել կրթությունը ձեր հիմնական աշխատանքի հետ:

Հնարավորություն կա ուսումը շարունակելու մագիստրատուրայում։