Բուժական գործ

«Բուժական գործ» կրթական ծրագիր


Հավատարմագրման ամսաթիվը.   m6.png

 30.09.2019թ. (1 տարի ժամկետով)

Շնորհվող որակավորումը՝  «Բժիշկ»

Ուսման տևողությունը՝  6 տարի

      Ուսումնառության լեզուն՝  անգլերեն

 

Գտնվելու վայրը՝  Համալսարանի գլխավոր մասնաշենք՝ ք. Երևան Սեբաստիա 3/7

 

Ծրագրի նպատակն է՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ հումանիտար, սոցիալական, բնական գիտությունների և հատուկ գիտելիքների ոլորտում կարողունակությունների ձևավորման վրա հիմնված ուսուցումը:  Բարձրագույն բժշկական կրթություն ստանալը շրջանավարտին թույլ է տալիս հաջողությամբ աշխատել առողջապահության ոլորտում որպես բժիշկ, տիրապետել համապատասխան կարողություններին, որոնք նպաստում են աշխատաշուկայում նրա սոցիալական նշանակությանն ու պահանջարկին, ուսանողների սոցիալական և անձնային որակների ձևավորմանը՝  նպատակասլացություն, կազմակերպվածություն, աշխատասիրություն, պատասխանատվություն, քաղաքացիական կեցվածք, հաղորդակցականություն, գթասրտություն, ընդհանուր մշակույթի բարելավում։


Կրթական ծրագրի խնդիրները.

 

Դասընթացի արդյունքում ուսանողները պետք է.

·      Տիրապետեն «Բուժական գործ» մասնագիտության հաջող գործունեության համար անհրաժեշտ բոլոր գիտելիքներին և կարողություններին 

·      Պատրաստ լինեն բժշկական գործունեության հետևյալ տեսակներին՝ պրոֆիլակտիկ, ախտորոշիչ, թերապևտիկ, վերականգնողական, հոգեբամանկավարժական, կազմակերպա-կառավարչական և հետազոտական 

·      Ժամանակակից աշխատաշուկայում բավարարեն ընդհանուր պրակտիկայի բժիշկի պահանջները 

Բժշկական ֆակուլտետի գործունեությունը կարգավորող փաստաթղթեր.

  • ՀՀ պետական կրթական չափորոշիչներ
  • Բժշկական ֆակուլտետի կանոնակարգ
  • Կրթական ծրագիր
  • Ուսումնական պլան
  • Վերջնարդյունքների քարտեզ
  • Պրակտիկայի կարգ
  • Առարկայական ծրագրեր:

Բժշկական ֆակուլտետում գործում են հետևյալ ամբիոնները.