Սույն թվականի ապրիլի 11-ին (11.04.2025թ.) ՛՛ՄԽԻԹԱՐ ԳՈՇ՛՛ հայ- ռուսական միջազգային համալսարանում տեղի ունեցավ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ: Համալսարանը հյուրընկալել էր Գրիգոր Զոհրապի անվան թ 97 ավագ դպրոցի աշակերտներին, Երևանի պետական բժշկական
հենակետային քոլեջի և Մեհրաբյանի բժշկական քոլեջի ուսանողներին:
Այցի նպատական էր աջակցել աշակերտներինմասնագիտական կողմնորոշման և
հետագա կրթությունը շարունակելու հարցում: Նրանքծանոթացան համալսարանի շենքային պայմաններին,
կրթական ծրագրերին, առկա և հեռակաֆակուլտետներին, ուսանողների առօրյային:
Այնուհետև, սիմուլյացիոն կենտրոններում, լաբորատորիաներում աշակերտներն ու
ուսանողները մասնակցեցին տարբեր բժշկականմիջամտությունների, որոնք
իրականացվում էին ցուցադրական անատոմիական սեղանի, մոդելների, մուլյաժների, ֆանտոնների վրա:
Ցուցադրվել են CPR-ի կատարման տեխնիկա, EKG, մուլյաժի միջոցով մանկաբարձները
ականատես եղան ծննդաբերության բիոմեխանիզմին՝ ծոծրակային առաջադրության առաջային տեսակի դեպքում:
Լաբորատորիաներում նրանք ականատես և մասնակից դարձան արյան խմբերի որոշմանը:
Հանդիպումը անցավ ջերմ և ակնկալիքներով լի:



