Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է։ Այդ առթիվ, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի կանխարգելիչ գիտությունների ամբիոնը կազմակերպել էր միջոցառում՝ «Աուտիզմով հիվանդները մեր հասարակության լիիրավ անդամներն են» խորագրով։
Միջոցառմանը համալսարանի 3-րդ կուրսի ուսանողները ներկայացրեցին աուտիզմի վերաբերյալ միջազգային փորձը։ Մասնակցում էին համալսարանի դասախոսները և ղեկավար անձնակազմը։ Հրավիրված էր նաև Արմենուհի Մարտիրոսյանը՝ «Ծիլ Բուսաց» մանկապատանեկան կենտրոնի հիմնադիրը, ով արդեն 30 տարի շարունակ զբաղվում է աուտիզմով հիվանդ երեխաների արտ-թերապիայով։ Նա հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով նաև իր հարուստ աշխատանքայինփորձը աուտիզմով հիվանդ հայտնի մարդկանց մասին։



