2025թ-ի մարտի 28-ին «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի Երևանի միացյալ ֆակուլտետի «Ստոմատոլոգիա» մասնագիտության ուսանողները, դասախոսները և դեկանը այցելեցին «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն։
Համագործակցության հուշագրի շրջանակներում համալսարանը բժշկա-սոցիալական աջակցություն ցուցաբերեց «Զատիկ»-ի երեխաներին ևիրականացրեց սանիտարա-լուսավորչական աշխատանքներ` ուսանողների պատրաստած պրեզենտացիաների և վիկտորինաների միջոցով:Հանդիպումն անցավ աշխատանքային ջերմ մթնոլորտում։
Համաձայնություն ձեռք բերվեց համագործակցության հուշագրով նախատեսված միջոցառումները շարունակական դարձնելու համար։
