Սույն թվականի մարտի 14-ին (14.03.2025թ.) միասնական ֆակուլտետի ուսանողները (Երևան) ունկնդրեցին Ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներին նվիրված դասախոսություն, որը կարդաց Վ.Պ. Ավաևայի անվան (Ռուսաստան, Տվեր) բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ՝ բարձրագույն կարգի բժիշկ Իրինա Վլադիմիրովնա Եվստիգնեևան։
Բացի ուսանողներից դասախոսությանը ներկա էին նաև « Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտոր Ա.Գ.Իվանովը, ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտոր Յա. Տռոյնիչը, ուսումնամեթոդական բաժնի ղեկավար Լ.Փոթիկյանը, բաժնի մեթոդիստ Ռ.Ախայանը, Բժշկական ֆակուլտետի փոխդեկան Ն.Ա.Ղազարյանը:
Իրինա Վլադիմիրովնան ուսանողներին ներկայացրեց Ռուսաստանում, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում քաղցկեղի տարածվածության ցացանիշները և կառուցվածքային առանձնահատկությունները։ Նա շեշտեց, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քաղցկեղի վաղ ախտորոշման խնդիրներին, հիվանդության կանխարգելման գործում բժշկի նշանակությանն ու դերին։
Ինչպես նշեց դասախոսը, քաղցկեղի վաղ հայտնաբերման հիմնական չափանիշն է սկրինինգը և ուռուցքաբանի ժամանակին խորհրդատվության ուղղորդումը։ Դասախոսությունն ուղեկցվում էր Իրինա Վլադիմիրովնայի գործնական կլինիկական դեպքերի ցուցադրությամբ։
Ուսանողները և համալսարանի աշխատակիցները հետաքրքրությամբ լսեցին ելույթը և ակտիվորեն ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնց ստացան բովանդակալից և սպառիչ պատասխաններ։
«Հուսով եմ, որ այս կրթական միջոցառումը կլինի շարունակական և բեղմնավոր համագործակցության սկիզբ ոչ միայն ուսումնական պլանի իրականացման, այլ նաև գիտական և բժշկական ոլորտների ձևավորման և զարգացվման հարցում»,- նշեց ռեկտոր Ա.Գ. Իվանովը։