Նոյեմբերի 10-ին Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանատան և առողջ ապրելակերպի փորձագետ Ռիտա Մինասյանի աջակցությամբ Մխիթար Գոշ համալսարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Այուրվեդյան բժշկության միջազգային օրվան։
Այս հանդիպմանը ներկա էին Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպան տիկին Նիլակշի Սախա Սինգհան, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշանը և դեսպանատների ու գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։
Այցելուները լսեցին մի քանի զեկույցներ Այուրվեդյան բժշկության պատմության և հիմնական ուղղությունների մասին, մասնակցեցին վարպետության դասերի և հյուրասիրվեցին առողջարար քաղցրավենիքներով:


