Հին նորության նյութ

Հեմոֆիլիայի համաշխարհային օր

27 April 2021 News

Հեմոֆիլիայի համաշխարհային օր

Ամեն տարի ապրիլի 17-ին ողջ համաշխարհային բժշկական հանրությունը նշում է Հեմոֆիլիայի համաշխարհային օրը։ Հեմոֆիլիայի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1989 թվականին։ Միջազգային այս օրվա անցկացման նախաձեռնությունը երկու հայտնի միջազգային կազմակերպություններինն է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիային (WFH): Հեմոֆիլիայի օրը՝ ապրիլի 17-ը կազմակերպիչները պատահական չեն ընտրել. դա հարգանքի տուրք է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հիմնադիր Ֆրանկ Շնայբելին, ով ծնվել է հենց այս օրը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մշակված «Հեմոֆիլիայի համաշխարհային օրը» նպատակ ունի գրավել համաշխարհային հանրության, քաղաքական գործիչների, առողջապահական պաշտոնյաների և սովորական բժշկական անձնակազմի ուշադրությունը այն խնդիրների վրա, որոնց ամեն օր բախվում են հեմոֆիլիայով հիվանդները և բարձրացնել իրենց տեղեկացվածությունը այս ժառանգական հիվանդության մասին, որը կապված է արյան մակարդման գործընթացի խախտման հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի, Հեմոֆիլիայի միության, գիտնականների և բժիշկների ջանքերի շնորհիվ հեմոֆիլիայի ախտորոշումը դադարել է մահվան դատավճիռ լինել, բայց դա սա հանգստանալու առիթ չէ և վերջնական այս հիվանդության դեմ հաղթանակը դեռ հեռու է։

Այս կապակցությամբ 2021 թվականի ապրիլի 17-ին Երևանում Radisson Blu հյուրանոցային համալիրի դահլիճում տեղի ունեցավ գիտագործնական գիտաժողով՝ նվիրված Հեմոֆիլիայի համաշխարհային օրվան։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ինչպես նաև Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի եվրոպական ծրագրերի ղեկավար Կարինե Քոչարյանը։ Հեմոֆիլիայի եվրոպական կոնսորցիումի նախագահ Դեկլան Նունը տեսաուղերձով դիմեց ներկաներին: Կոնֆերանսի ժամանակ առցանց ելույթ ունեցան նաև Իսրայելի, Ուկրաինայի և Վրաստանի ներկայացուցիչները՝ կազմակերպված հեռակոնֆերանսի միջոցով:

Տարբեր երկրների առաջատար արյունաբաններ և հեմոստազիոլոգներ ներկայացրել են հեմոֆիլիայի և կոագուլոպաթիաների ախտորոշման և բուժման ժամանակակից ասպեկտները։ Այս տարի առաջին անգամ համաժողովին մասնակցում էին Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսանողները։