ՄԳՀ գրադարան
Գրադարանի աշխատանքային ժամերն են՝ 9.00-17.30
Ք. Երևան, Սեբաստիա 3/7, 2-րդ հարկ, թիվ 303 սենյակ
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 30ա, թիվ 8 սենյակ
Գրադարանը ներառում է ինտերնետ հասանելիությամբ անհատական համակարգիչներով հագեցած 2-ական ընթերցասրահներ։ Ընթերցասրահներում սովորողների ինքնուրույն աշխատանք կազմակերպելու համար կա նաև տպիչ և սկաներ։
Համալսարանի կողմից ELS GEOTAR-MEDIA « Ուսանողի խորհրդատու»-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա ՄԳՀ-ի ցանկացած ուսանող հնարավորություն ունի գրանցվելու ԷԳՀ հարթակում և օգտվել գրադարանի էլեկտրոնային ռեսուրսներից:
ՄԳՀ ուսանողներին հասանելի են Հայաստանի ազգային գրադարանի ռեսուրսները՝ ստորագրված պայմանագրի հիման վրա։
ԷԳՀ GEOTAR-MEDIA-ում գրանցումն իրականացվում է գրադարանավարի կողմից՝ ք. Երևան, Սեբաստիա 3/7, թիվ 303 սենյակ, 2-րդ հարկ: Դուք պետք է ունենաք ձեր անձնագիրը և ուսանողական ID-ն: Գրանցվելուց հետո ուսանողը կարող է աշխատել էլեկտրոնային գրադարանի ուսումնական գրականությամբ ինչպես բուհի համակարգչային սենյակում, այնպես էլ իր անհատական համակարգչից կամ նոութբուքից։