Գիտահետազոտական կենտրոն
Գիտահետազոտական կենտրոնը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է:
Կենտրոնի ձևավորումը, վերակառուցումն իրականացնում է գիտխորհուրդը` ռեկտորի հրամանով` Համալսարանի կանոնադրությանը համապատասխան:
Գիտահետազոտական կենտրոնի նպատակը
- Համալսարանում բժշկական գիտության առաջադեմ տեխնոլոգիաների զարգացում և դրանց հիման վրա նորարարական արտադրանքների ստեղծում, որոնք ապահովում են հանրային առողջության պահպանումն ու բարելավումը:
- Հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների իրականացում Մխիթար Գոշ համալսարանի առաջնահերթ ոլորտներում:
- Փորձարարական և կլինիկական լաբորատոր հետազոտությունների արդիական մեթոդների մշակում և ներդրում:
Խնդիրներ
- Գիտահետազոտական կենտրոնի հիմնական խնդիրն է՝ բուհի ամբիոնների հետ անկախ և համատեղ համապարփակ հետազոտությունների իրականացումը, այդ թվում՝ ամբիոնների անձնակազմին գիտական խորհրդատվական և գործնական աջակցության տրամադրումը, ուսանողներին գիտահետազոտական կենտրոնի հիման վրա իրենց ատենախոսությունների հատվածներ կատարելիս:
- Գիտահետազոտական կենտրոնի հիման վրա ուսանողների անկախ հետազոտական խմբերի ստեղծում՝ տեսական և գործնական բժշկության ամենաարդիական հետազոտականնպատակների իրականացման համար:
- Գիտահետազոտական կենտրոնի համապատասխան բաժիններում ուսանողների հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացում` հետազոտական սարքավորումների օգտագործման ժամանակակից հետազոտական մեթոդների և տեխնիկայի յուրացման նպատակով:
- Գիտնականների, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտականհմտությունների զարգացման նպատակով որակավորման, վերապատրաստման աշխատանքների իրականացում:
- Հրատարակչական նոր կենտրոնի ստեղծում, «Մխիթար Գոշ» ամսագրի կարգավիճակի վերականգնում:
- Գիտական կլոր սեղանների, գիտաժողովների կազմակերպում.