ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

1.ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

2.ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում շատ կարևոր է նոր ոճի կառավարումը: «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը մեծ նշանակություն է տալիս որակյալ մենեջերների պատրաստմանը: 

Կառավարման ֆակուլտետում դասավանդումն ընթանում է Մոսկվայի և Երևանի պետական համալսարանների ծրագրերի բազայի հիման վրա, ընդգրկում է գիտական աստիճաններ և փորձ ունեցող դասախոսական կազմ: 

Ֆակուլտետում դասավանդում են տնտեսագիտության դոկտոր-պրոՖեսորներ Ա.Մելիքյոլչյանը, Ա.Օհանյանը, Բ.Մանուկյանը, գիտության թեկնածուներ Հ.Հանիսյանը, Հ.Շեկոյանը և ուրիշներ: Դասավանդման համար մասնագետներ են հրավիրվում նաև Մոսկվայից: Երիտասարդ դասախոսներն ունեն բարձր գիտելիքներ և ժամանակակից մենեջմենթի աշխատանքային փորձ:

Կառավարումը մեր երկրի համար նորագույն գիտություն է և պահանջում է ժամանակակից գիտելիքների խոր իմացություն: Անհրաժեշտ է նշել, որ «Մխիթար Գոշ» համալսարանի գրադարանը համալրված է ժամանակակից տնտեսագիտական գրականությամբ, որից օգտվում են դասախոսները և ուսանողները. գրվում են դիպլոմային աշխատանքներ արդի թեմաներով: 

Կառավարման ֆակուլտետի շրջանավարտների պետական քննությունների արդյունքները և աշխատանքի վայրում նրանց ցուցաբերած գիտելիքները հաստատում են, որ ուսուցման գործընթացը համապատասխանում է ժամանակի պահանջներին:

ԷՄՄԱ ՆԱՍԻԼՅԱՆ
Տնտեսագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

ԷՄՄԱ ՆԱՍԻԼՅԱՆ
Տնտեսագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

 

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

   Բաժիններ

Բակալավրիատ

մագիստրատուրա

հայցորդություն

նորություններ

 

                  ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)

Ընդհանուր նկարագիր 

Հավատարմագրման տարեթիվը 

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը 

Կառավարման բակալավրի աստիճան «Կառավարում» մասնագիտությամբ 

Կրթական ծրագրի նպատակը  

«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին:

Կրթական ծրագրի խնդիրները 

§  Հետազոտել կառավարման առկա ժամանակակից հայացքները,

§  Հետազոտել կառավարման տեսական և մեթոդաբանական հիմքերը,

§  Հետազոտել կառավարման սկզբունքները, մեթոդները, գործառույթները և գործիքակազմը,

§  Յուրացնել շուկայական տնտեսության պայմաններում որոշումների կայացման և դրանց իրականացման ողջ գործընթացը,

§  Ձևավորել կառավարման մասնագիտական գրականության ինքնուրույն ուսումնասիրության կարողություններ և դրանց հիման վրա ապահովել հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում,

§  Ձևավորել կառավարման բնագավառում ժամանակակից պահանջներին հարիր գիտելիքներ և ապահովել ուսանողների կողմից դրանց յուրացումը,

§  Ներկայացնել և պարզաբանել կառավարչական գործունեության բնագավառում հիմնավորված որոշումների ընդունման գործնական կողմը և իրականացման մեխանիզմը,

§  Զարգացնել կազմակերպություններում կառավարչական աշխատանք կատարելու ունակություններ:

Ընդունելության պահանջներ 

Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

Շրջանավարտները կարող են աշխատել տնտեսության  տարբեր ոլորտի կազմակերպություններում (առևտրային և  ոչ  առևտրային), ֆինանսավարկային   հաստատություններում, Կենտրոնական բանկում, Ֆինանսների նախարարությունում՝ որպես տարբեր մակարդակի  ղեկավարներ,  ինչպես  նաև տարբեր կազմակերպությունների ֆինանսական, գիտահետազոտական, տեղեկատվական, վերլուծական բաժիններում՝ որպես տնտեսագետ, մենեջեր, վերլուծաբան, նաև հանրային կապերի կառավարման գծով մասնագետ։ Շրջանավարտները նաև կարող են հանդես գալ սեփական նախաձեռնություններով և իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։

 

                   V Մասնագիտացումներ

Կրթական ծրագրի մասնագիտացումները 

Ուսումնառության վերջնարդյունքները 

 

Կառավարում 

§  Ինքնուրույն աշխատանք, նախաձեռնողականություն և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)

§  Մասնագիտական գիտելիքների իմացություն

§  Մայրենի լեզվով գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց կարողունակություն

§  Օտար լեզվով գրավոր և բանավոր շփվելու կարողականություն

§  Համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման կարողունակություն

§  Տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելում վերլուծելու և պահպանելու) կարողունակություն

§  Միջդիսցիպլինար թիմում աշխատելու կարողականություն

§  Միջդիսցիպլինար թիմում աշխատելու կարողականություն

§  Գիտելիքները գործնականում կիրառելու կարողունակություն

§  Ինքազարգացման կարողունակություն

§  Նորարարական մտածողություն և նորարարական գործունեություն ծավալելու կարողունակություն

§  Բարդ խնդիրներ լուծելու կարողունակություն

§  Գիտի տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները

§  Հասկանում է կազմակերպության էությունը, նպատակները, հիմնական հասկացությունները որոնք կապված են շուկայում կազմակերպության գործունեության, գոյատևման և հաջողության ապահովման հետ

§  Գիտի և հասկանում է առևտրային կազմակերպության կառուցվածքը, մշակույթը և դերը; կազմակերպչական միջավայրի բարդ փոփոխությունները, կազմակերպության փոխհարաբերությունը շրջակա միջավայրի հետ

§  Հասկանում է առաջնորդման էությունը, դրա սկզբունքները, առաջնորդման հմտությունների զարգացման դրույթները, վարքագծային մոդելները, ինչպես նաև առանցքային հասկացությունները, որոնք ազդում են կազմակերպության փոփոխությունների վրա

§  Գիտի բիզնեսի և կառավարման ոլորտում հիմնական և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները

§  Հասկանում է կառավարման գործառնական ոլորտների փոխկապակցվածությունն ու փոխազդեցությունը /ֆինանսների, մարքեթինգի, հաշվապահություն և այլն/

§  Հասկանում է բիզնես գործընթացների՝ որպես կառավարման օբյեկտ, դերը կազմակերպությունում, հասկանում է բիզնես գործընթացների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ներդրվող ավտոմատացված համակարգերի և լուծումներին դերը

§  Ունի կառավարման ոլորտում համապատասխան հմտություններ մասնագիտական լայն շրջանակի որոշումներ կայացնելու և աշխատանքային գործունեությանն առնչվող խնդիրներ հաղթահարելու համար

§  Տիրապետում է տեղեկատվության, մտահաղացումների և փաստարկների արդյունավետ փոխանցման հմտությունների՝ կիրառելով համապատասխան աշխատանքային լեզու և ոճ, որոնք հասկանալի կլինեն ինչպես մասնագետին այնպես էլ ոչ մասնագետին, ունի ներկայացման, բանակցությունների վարման և վաճառքի հմտություններ

§  Ունի նախագծերի կառավարման տարբեր գործիքների կիրառման միջոցով որոշումների կայացման հմտություններ

§  Ունի ֆինանսական հաշվետվությունները և տվյալները կարդալու և վերլուծելու հմտություններ

§  Տիրապետում է ռեսուրսների պլանավորման և կառավարման հմտությունների՝ նախագծի նպատակների իրականացման համար

§  Կարող է վերլուծել կազմակերպության միկրո և մակրո միջավայրերի տարրերը և դրանց ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա (օրինակ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն), կարող է ընտրել վերլուծության համապատասխան գործիքներ (օրինակ՝ արդյունաբերական ոլորտի, շուկայի, PESTLE և այլն)

§  Հասկանում է և կարող է ընտրել կազմակերպության ներքին միջավայրի, ինչպես նաև շուկայում դիրքի գնահատման տարբեր գործիքներ (օրինակ՝ SWOT)

§  Կարող է սահմանված հասկացությունները քննադատորեն վերլուծել, տիրապետում է համապատասխան հետազոտական մեթոդների, կարողանում է օգտագործել գիտելիքները՝ կառավարման լայն շրջանակի խնդիրների ուսումնասիրման նպատակով, այդ թվում սեփական աշխատանքի և պատասխանատվության շրջանակներում

§  Հասկանում է կազմակերպության իրավական բնութագրիչները (օրինակ՝ կազմակերպաիրվական ձևը, կառուցվածքը և այլն) և, ըստ անհրաժեշտության, կարող է վերափոխել, համապատասխանեցնել կազմակերպության նպատակներին (օրինակ՝ կազմակերպական կառուցվածքի վերակառուցում)

 

 

> Դասավանդվող առարկաներ

§  Հայոց լեզու և հայ գրականություն

§  Ռուսաց լեզու

§  Օտար լեզու

§  Հայոց ժող.պատմություն

§  Փիլիսոփայությյուն

§  Քաղաքագիտություն

§  Իրավագիտություն

§  Տնտեսական աշխարհագրություն

§  Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն

§  Քաղ. պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

§  Ֆիզ. դաստիարակություն

§  Մասնագիտության ներածություն

§  Սոցիոլոգիա

§  Հետազոտության մեթոդների ներածություն

§  Բարձրագույն մաթեմատիկա

§  Հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն

§  Տնտեսագիտության տեսություն

§  Միկրոէկոնոմիկա

§  Տնտեսության մակրոտնտեսական կարգավորում

§  Ֆինանսական կառավարում

§  Միջազգային տնտեսական հարաբերություններ

§  Հաշվապահական հաշվառում

§  Մարքեթինգի հիմունքներ

§  Կառավարման հոգեբանություն

§  Գործառնական կառավարում

§  Հռետորական արվեստ

§  Գործարար իրավունք

§  Մենեջմենթ

§  Հաշվապահական հաշվառումը համակարգչի միջոցով

§  Կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաներ

§  Արժեթղթերի շուկա

§  Արտադրության կառավարում

§  Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ

§  Ներդրումների կառավարում

§  Նախագծերի և գործընթացների կառավարում

§  Ռազմավարական կառավարման հիմունքներ (Ամփոփիչ)

§  Ֆինանսական մաթեմատիկա

§  Անշարժ գույքի կառավարում

§  Միջազգային մենեջմենթ

§  Հակաճգնաժամային կառավարում

§  Բիզնեսի կազմակերպում

§  Էկոնոմետրիկա

§  Հարկային և մաքսային գործ

§  Կառավարման փիլիսոփայություն

§  Ինտերնետ մարքեթինգ

§  Ազգային տնտեսություն

§  Կառավարչական մտքի պատմություն

§  Գործարար էթիկետ

§  Բիզնես ռուսերեն

§  Բիզնես անգլերեն

§  Ձեռնարկությունների տնտեսագիտություն

§  Սոցիալ տնտեսական վիճակագրություն

§  Տուրիզմի կառավարում

§  Կառավարչական որոշումների ընդհանուր տեսություն

§  Կազմակերպությունների զարգացում և կառավարում

§  Վիճակագրության ընդհանուր տեսություն

 

> Անհրաժեշտ փաստաթղթեր

§  Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, կամ ատեստատ`  (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)

§  6 լուսանկար (3×4 սմ չափսի)

§  Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)

§  Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)

§  Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին

§  Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները

§  Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը

2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտները, 2020թ.-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները,  օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը  (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև 2020թ. օգոստոսի 25-ը:

 

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)

Ընդհանուր նկարագիր

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը

Կառավարման մագիստրոս

ԿԾ նպատակը

Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով Կառավարում բակալավրը կատարում է հետևյալ գործառնությունները`

§  ստացված գիտելիքների հիման վրա կառավարչական բնույթի վերլուծություններ,

§  տեղեկացված է կառավարչական բնույթի մասնագիտական գրականությանը,

§  կարող է մասնակցել կազմակերպության պլանավորման, կազմակերպման, ղեկավարման և վերահսկման գործընթացներին,

§  ունակ է ուսումնասիրել կազմակերպությունը՝ բացահայտելով կազմակերպության թույլ օղակները և դրանք ենթարկել սանացիայի,

§  կարող է իրականացնել կազմակերպության աշխատակազմի արդյունավետ կառավարում,

§  տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրականացնում է կառավարչական բնույթի գործունեություն։

ԿԾ խնդիրները

§  ապահովել կազմակերպության արդյունավետության բարձրացում,

§  փորձարարական-հետազոտական գործունեության` վիճակագրական տեղեկատվության ընդհանրացում,

§  գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում և իրականացում,

§  կառավարչական բնույթի տեղեկատվության հավաքագրման, մշակման և կիրառման գործընթացներ,

§  կազմակերպությունում կոնֆլիկտների, սթրեսների և որոշումների կայացման կառավարում

Ընդունելության պահանջներ

Դիմորդն ունի պետական նմուշի փաստաթղթով հաստատված որոշակի աստիճանի բարձրագույն մասնագիտական կրթություն։

Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել. Կառավարչական բնույթ պարունակող յուրաքանչյուր պետական և մասնավոր կազմակերպություններում 

Ո՞վ կարող է դիմել.

Պետականորեն հավատարմագրված մագիստրոսական ծրագրերում կարող են ներգրավվել բակալավրիատի ցանկացած մասնագիտություն ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են.

§  խորացնել մասնագիտական բազային գիտելիքները,

§  ձեռք բերել նոր մասնագիտություն,

§  վերապատրաստվել, ձեռք բերել աշխատանքային շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

Որո՞նք են ՄԳՀ մագիստրոսական ծրագրերի առանձնահատկությունները.

§  անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողին, անհատական կարիերայի զարգացման հնարավորությունների պլանավորում, խորհրդատվություն,

§  պրակտիկ աշխատողների կողմից դասավանդում,

§  աշխատանքային շուկայի պահանջներից բխող կրթական ծրագրեր,

§  հաճախակի հանդիպումներ տարբեր ոլորտների հաջողակ ներկայացուցիչների հետ,

§  աշխատանքի և կրթության համատեղման հնարավորություններ (դասերը կազմակերպվում են ոչ աշխատանքային ժամերին և շաբաթ օրերին):

 

V Մասնագիտացումներ

ԿԾ մասնագիտացումները 

Ուսումնառության վերջնարդյունքները 

 

Կառավարում 

§  Գիտի բիզնեսի և կառավարման ոլորտում առաջադեմ և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները

§  Գիտի տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, գնումներ, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները և ունի առաջադեմ գիտելիք

§  Տիրապետում է նախագծերի և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ

§  Տիրպատում է բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին

§  Տիրապետում է հաղորդակցման տարաբնույթ միջոցների արդյունավետ կերառման հմտություններին

§  Կարող է քննադատաբար վերլուծել և համադրել առանցքային հասկացությունները՝ հիմնվելով կառավարման ոլորտի ակադեմիական և գործնական գիտելիքի վրա

§  Կարող է գնահատել և համեմատել գործողությունների հավանական տարբերակները, հետևանքները և ընդունել համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով տարաբնույթ իրավիճակները

§  Կարող է գնահատել և հաշվարկել սահմանափակումները, հնարավորություններն ու սպառնալիքները, որոնք առկա են կազմակերպչական տարաբնույթ իրավիճակներում

§  Կարող է համագործակցային ուսուցման մեթոդներով դասավանդել կառավարում մասնագիտության տարաբնույթ առարկաներ

§  Կարող է կառավարման մասնագիտության առարկաների դասավանդման նպատակով մշակել մեթոդական ուղեցույցեր, ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր

§  Կարող է սահմանել չափանիշներ կազմեկերպության գործունեության գնահատման համար և արդյունքները կապակցել արտաքին միջավայրի վերլուծության հետ՝ զարգացման հեռանկարները որոշելու նպատակով

§  Կարող է վերլուծել Ֆինանսական հաշվետվություններ մասնագիտական աշխատանքի ընթացքում

§  Կարող է կազմակերպությանը, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում ներկայացնել առաջարկներ ռազմավարական գործողությունների պլանավորման և ներդրման ընթացքում

§  Կարող է ռեսուրսները կառավարել նպատակների և գործողությունների ծրագրերի սահմաններում

§  Կարող է կազմակերպությունում իրականացնել համալիր և փոխկապակցված վերլուծություն՝ միջազգային գլոբալ համատեքստին համապատասխան

 

 

 

Էլեկտրոնային բիզնեսի կառավարում 

§  Գիտի տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, գնումներ, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները և ունի առաջադեմ գիտելիք

§  Տիրապետում է նախագծերի և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ

§  Տիրպատում է բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին

§  Կարող է համագործակցային ուսուցման մեթոդներով դասավանդել կառավարում մասնագիտության տարաբնույթ առարկաներ

§  Կարող է կառավարման մասնագիտության առարկաների դասավանդման նպատակով մշակել մեթոդական ուղեցույցեր, ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր

§  Կարող է վերլուծել Ֆինանսական հաշվետվություններ մասնագիտական աշխատանքի ընթացքում

§  Կարող է կազմակերպությանը, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում ներկայացնել առաջարկներ ռազմավարական գործողությունների պլանավորման և ներդրման ընթացքում

§  Հասկանում է էլէկտրոնային բիզնեսի լուծումների կարևորությունը և հիմնական մոդելները (B2B, B2C, C2C,G2B, G2C. G2G)

§  Գիտի էլեկտրոնային բիզնեսի իրավական կարգավորման ազգային, եվրոպական և միջազգային գործընթացները,

§  Կարող է մշակել էլեկտրոնային բիզնեսի ռազմավարական ծրագիր և կառավարել ներդրման ընթացքը,

§  Կարող է ներդնել նորարար լուծումներ՝ պաշտպանելով հեղինակային իրավունքը

§  Կարող է իրականացնել էլեկտրոնային մարքեթինգ, էլեկտրոնային առևտուր,

§  Կարող է իրականացնել մարքեթինգային հետազոտություններ, Էլ. Բիզնեսի բնագավառում մարքեթինգային հետազոտություն իրականացնելու նպատակով կիրառել համապատասխան գիտելիքներ և գործիքակազմ

§  Հասկանում է հիպերտարածությունում ձեռներեցության առանձնահատկությունները

§  Կարող է զարգացնել հիպերտարածության վրա հիմնված բիզնեսներ,

§  Կարող է տրամադրել խորհրդատվություն էլեկտրոնային բիզնեսի հիմնման և ընթացիկ խնդիրների լուծման նպատակով

§  Կարող է ՏՀ-երի կիրառմամբ կազմակերպել նորամուծական շուկաների առաջխաղացումը

§  Կարող է արդյունավետ կերպով կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնես գործընթացների մեջ, ներդնել էլեկտրոնային բիզնեսի լուծումներ, տեխնոլոգիաներ, ծառայություններ` գնահատելով առկա հնարավորությունները, բարձրացնելով կազմակերպության մրցունակությունը

§  Կարող է կրել պատասխանատվություն սեփական և թիմային նախաձեռնությունների համար, կազմակերպել աշխատանքը գործընկերների և հաճախորդների հետ արագ և արդյունավետ համագործակցելու նպատակով:

 

 

Հյուրընկալության կառավարում 

§  Գիտի բիզնեսի և կառավարման ոլորտում առաջադեմ և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները

§  Գիտի տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, գնումներ, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները և ունի առաջադեմ գիտելիք

§  Տիրապետում է նախագծերի և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ

§  Տիրպատում է բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին

§  Կարող է համագործակցային ուսուցման մեթոդներով դասավանդել կառավարում մասնագիտության տարաբնույթ առարկաներ

§  Կարող է կառավարման մասնագիտության առարկաների դասավանդման նպատակով մշակել մեթոդական ուղեցույցեր, ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր

§  Կարող է վերլուծել Ֆինանսական հաշվետվություններ մասնագիտական աշխատանքի ընթացքում

§  Կարող է կազմակերպությանը, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում ներկայացնել առաջարկներ ռազմավարական գործողությունների պլանավորման և ներդրման ընթացքում

§  Կարող է ռեսուրսները կառավարել նպատակների և գործողությունների ծրագրերի սահմաններում

§  Կարող է կազմակերպությունում իրականացնել համալիր և փոխկապակցված վերլուծություն՝ միջազգային գլոբալ համատեքստին համապատասխան

§  Գիտի է հյուրընկալության ոլորտի ռազմավարական կառավարման հիմունքները

§  Տիրապետում է հյուրընկալության ոլորտի ֆինանսների կառավարման հիմունքներին և կարող է վերլուծել ֆինանսական հաշվետվություններ, գնահատել կազմակերպության ֆինանսական վիճակը

§  Կարող է ներդնել մարեքթինգային հստակ ռազմավարություն՝ ապահովելու բիզնեսի կայուն մրցունակությունը (ռազմավարական գնագոյացում, սպառողական հավատրմության բարձրացմանն ուղղված ծրագրեր, հաղորդակցության արդյունավետ միքսի նախագծում ու իրականացում և այլն)

§  Կարող է հյուրընկալության ոլորտում արդյունավետ կառավարել տեղեկատվական համակարգերը և տեխնոլոգիաները

§  Կարող է իրականացնել մարքեթինգային հետազոտություններ, հյուրընկալության ոլորտում մարքեթինգային հետազոտություն իրականացնելու նպատակով կիրառել համապատասխան գիտելիքներ և գործիքակազմ

§  Կարող է բոլոր շահառուների հետ գրավոր և բանավոր արդյունավետ հաղորդակցվել և բանակցել

§  Կարող է կիրառել համապատասխան հմտություններ և գիտելիք՝ ապահովելու սպառողի (հյուրի) բավարարվածությունը ծառայության որակից

§  Կարող է կրել պատասխանատվություն սեփական և թիմային նախաձեռնությունների համար, կազմակերպել աշխատանքը գործընկերների և հաճախորդների հետ արագ և արդյունավետ համագործակցելու նպատակով

 

 

Նախագծերի կառավարում

§  նեսի և կառավարման ոլորտում առաջադեմ և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները

§  Գիտի տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, գնումներ, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները և ունի առաջադեմ գիտելիք

§  Տիրապետում է նախագծերի և գործընթացների կառավարման հմտությունների՝ կիրառելով արդիական ՏՀՏ գործիքներ

§  Տիրպատում է բիզնեսի և կառավարման ոլորտներում քանակական և որակական հետազոտությունների անցկացման և համապատասխան մեթոդների կիրառման հմտություններին

§  Տիրապետում է հաղորդակցման տարաբնույթ միջոցների արդյունավետ կերառման հմտություններին

§  Կարող է քննադատաբար վերլուծել և համադրել առանցքային հասկացությունները՝ հիմնվելով կառավարման ոլորտի ակադեմիական և գործնական գիտելիքի վրա

§  Կարող է գնահատել և համեմատել գործողությունների հավանական տարբերակները, հետևանքները և ընդունել համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով տարաբնույթ իրավիճակները

§  Կարող է գնահատել և հաշվարկել սահմանափակումները, հնարավորություններն ու սպառնալիքները, որոնք առկա են կազմակերպչական տարաբնույթ իրավիճակներում

§  Կարող է համագործակցային ուսուցման մեթոդներով դասավանդել կառավարում մասնագիտության տարաբնույթ առարկաներ

§  Կարող է վերլուծել Ֆինանսական հաշվետվություններ մասնագիտական աշխատանքի ընթացքում

§  Կարող է կազմակերպությանը, ինչպես նաև առանձին նախագծերի շրջանակներում ներկայացնել առաջարկներ ռազմավարական գործողությունների պլանավորման և ներդրման ընթացքում

§  Ունի խորքային գիտելիքներ նախագծերի 5 հիմնական գործընթացային խմբերի (նախաձեռնման, պլանավորման, իրագործման, մոնիթորինգի (դիտարկման) և վերահսկման, փակման) վերաբերյալ:

§  Ունի տարբեր մասշտաբների և բարդության (այդ թվում միջազգային) նախագծերի պլանավորման և իրականացման, փոփոխությունների կառավարման համար անհրաժեշտ առաջնորդման հմտություններ։

§  Տիրապետում է նախագծերի կառավարման տեղեկատվական մոդելներին և համակարգերին, ժամանակացույցերի և պլանների կազմման տարբեր ՏՀՏ գործիքների

§  Տիրապետում է նախագծերի շրջանակի, ժամանակի, ծախսերի, որակի, մարդկային ռեսուրսների, հաղորդակցման, ռիսկերի, գնումների կառավարման հմտությունների և ունի համապատասխան տեսական գիտելիքներ

§  Կարող է բոլոր շահառուներին գրավոր և բանավոր արդյունավետ ներկայացնել նախագծի կարգավիճակը, առկա խնդիրները, ակնկալիքները և ռիսկերը։

§  Կարող է կառավարել նախագծի բոլոր փուլերը՝ ապահովելով նախապես հաստատված որակական և քանակական չափանիշները՝ պլանավորված ժամանակային և ֆինանսական սահմաննեում

§  Կարող է ներկայացնել նախագծերի դերի կարևորությունը կազմակերպության ընդհանուր ռազմավարական խնդիրների և նպատակների իրականացման հարցում

 

 

V Դասավանդվող առարկաներ 

ԸՆԴՀԱՆՈւՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

§  Համակարգչային տեխնոլոգիաները կառավարման մեջ

§  Համաշխարհային տնտեսություն

§  Կոորպորատիվ կառավարման արդի հիմնահարցեր

§  Զբոսաշրջության գործի հիմունքներ

§  Ներդրումային քաղաքականություն

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

§  Ծախսերի հաշվապահություն

§  Ծրագրերի կառավարում 2

§  Ֆինանսական կառավարում 2

§  Ձեռնարկատիրության հիմունքներ

§  Կառավարչական հմտություններ բիզնեսի ոլորտում

§  Կառավարչական հմտությունները հանրային կառավարման ոլորտում

§  Մարքեթինգի կառավարում

ԸՆՏՐՈՎԻ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

§  Էլեկտրոնային բիզնես և կոմերցիա

§  Գործառնությունների կառավարում և լոգիստիկա

§  Ծառայությունների ոլորտի մենեջմենթ

§  Հյուրանոցային գործի հիմունքներ

§  Ձեռնարկ. տնտեսական անվտանգության հիմունքներ

§  Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն

 

>  Դիմելու ընթացակարգ

1.      Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2020թ. հունիսի 8-ից  օգոստոսի 20-ը:

2.      Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:

3.      Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:

4.      Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):

 

>  Անհրաժեշտ փաստաթղթեր

§  դիմում-հայտ

§  դիմում ՄԳՀ ռեկտորի անունով

§  բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները

§  երաշխավորագիր նախկին ուսումնական հաստատությունից կամ աշխատավայրից (եթե դիմորդն աշխատում է, իսկ զինվորական ծառայությունից զորացրվածները երաշխավորագիր չեն ներկայացնում)

§  6 լուսանկար (3×4 չափի)

§  մասնագիտությունը փոխելու մասին գրավոր հիմնավորում

§  անձնագրի պատճենը

§  Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիր

 

 Նորություններ

 

«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում դասեր չեն լինի 

Հարգելի՛ ուսանողներ,

ՀՀ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հայտարարությունների համաձայն՝ վաղը կրթական հաս­տատություններում՝ այդ թվում «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում դասեր չեն լինի։

Հետագա օրերի մասին կտեղեկացնենք նոր տեղեկատվություն ունենալուն պես:

 

2020թ. 12 –ը մարտի

 

Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ համալսարանի Գիտխորհրդի հանձնարարությամբ մեթոդխորհուրդը կատարելագործեց առցանց ուսուցման ձևաչափը, ըստ որի` սթ մարտի 23-ից համալսարանը կանցնի առցանց ուսուցման։
     Մենք կարևորում ենք ուսուցման գործընթացի անխափան ընթացքը, որին որևէ իրավիճակ չի կարող խոչընդոտել։

Հետագա ցուցումները դասախոսները և ուսանողները կստանան էլեկտրոնային փոստի միջոցով։

 

«Կառավարում» մասնագիտություն

Կառավարման ֆակուլտետի 2016-2020 թթ. Զարգացման ռազմավարական ծրագիրը

 

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կառավարման ֆակուլտետի 

Զարգացման ռազմավարական ծրագիր 

2016 – 2020թ.թ.

 

Առաքելությունն է 

Պետության և նրա առանձին համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը նպաստող կադրերի/ մասնագետների պատրաստում՝ հաշվի առնելով ՀՀ տարածաշրջանային առանձնահատկությունները և միջազգային կապերը: Համալսարանն իր առաքելությունն իրագործելիս առաջնորդվում է ժողովրդա­վա­րության, մատչելիության, ակադեմիական ազնվության, մրցունակության, հասարակական պատասխա­նատվության և այլ արժեքներով։

«Մխիթար Գոշ» համալսարանը ձգտում է իրականացնել որակյալ կրթական ծրագրեր, խրախուսում և խթանում է սովորողների և աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով դրանք ուղղել «գիտություն-կրթություն-նորարարություն» գործընթացի իրականացմանը:

«Մխիթար Գոշ» համալսարանի «Կառավարում» ֆակուլտետի 2016-2020թթ. զարգացման ռազմավա­րական ծրագիրը բխում է համալսարանի առաքելությունից, զարգացման ռազմավարական ծրագրից և կանոնադրությունից։ Ֆակուլտետի 2016-2020թթ. Ռազմավարական ծրագրի նպատակն է՝ աոաջիկա հինգ տարիների համար ձևավորել այն քաղաքականությունը և միջոցառումների համախումբը, որոնց իրականացմամբ կստեղծվեն կայուն զարգացման և ժամանակակից կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ պայմաններ: Նշված նպատակն ապահովելու համար անհրաժեշտություն է դառնում ձեոնարկել համալիր միջոցառումներ՝ ներքո շարադրյալ ուղղություններով.

Ֆակուլտետի ընթացիկ վիճակի գնահատում,

Ֆակուլտետի առաքելության և նպատակների հստակեցում, դրանց համապատասխանեցում որակա­վորումների ազգային շրջանակին, ներքին և արտաքին շահակիցների կարիքներին,

կրթության որակի ապահովման ներքին համակարգի կատարելագործում,

Ֆակուլտետի կազմակերպչական և կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում,

ուսումնամեթոդական փաստաթղթերի /գործավարության/ շարունակական կատարելագործում,

ուսանողական համակազմի ընդլայնմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում,

ուսանողակենտրոն կրթական համակարգի արդյունավետության բարձրացում,

գիտակրթական գործընթացներում նորարարական տեխնոլոգիաների և մեթոդների ներդրում,

մասնագիտական կրթական ծրագրերի կազմման, մշտադիտարկման և վերանայման արդյունավետ մեխանիզմների շարունակական կատարելագործում /բենչմարքինգ/,

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողական համակազմի համար գիտակրթական և գիտահետազոտական գործունեության համար նպաստավոր և արդյունավետ պայմանների ստեղծում,

արտաքին կապերի ձևավորման և զարգացման, այդ թվում՝ օտարերկրյա ուսումնական հաստա­տությունների հետ ակտիվ համագործակցության ծրագրերի իրականացման միջոցով բուհի միջազգայնացում,

կրթության որակի ապահովման ներբուհական համակարգի շարունակական բարելավում՝ ներքին և արտաքին շահակիցների պահանջներին համապատասխան,

ֆակուլտոտի սոցիալական պատասխանատվության բարձրացում, ծառայությունների մատուցման որակի բարելավում:

Ֆակուլտետի 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական նպատակներն են.

Որակյալ կրթություն

Հետազոտություն և նորարարություն

Որակյալ մարդկային ռեսուրսներ

Որակյալ ենթակառուցվածքներ

Որակյալ ծառայություններ

Ընդունելություն /ուսանողական համակազմի ընդլայնում/

Արդյունավետ կառավարում

Միջազգայնացում

Վերոնշյալ նպատակներն իրագործելու համար ստորև սահմանվում են հետևյալ խնդիրներն ու գործողությունները։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

I. ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1.1. Վերանայել ՄԿԾ/մասնագիտական կրթական ծրագրերը` որակավորումների ազգային շրջանակին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

1.2. Բարելավել դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացները։

1.3. Նպաստել որակի ներքին ապահովման համակարգի կառույցների գործունեության արդյունա­վե­տության բարձրացմանը։

1.4. Ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը կրթա­կան գործընթացում։

II. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 2.1. Նպաստել հետազոտությունների ծավալի մեծացմանը և հետազոտական նախագծերում դասախոսա­կան կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնմանը։

2.2. Զարգացնել հետազոտական համագործակցությունը հանրապետության գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի և ձեռնարկությունների հետ։

III.ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

3.1. Ապահովել հասարակայնության հետ կապերի հետագա զարգացումը և հանրային պատաս­խանատվության բարձրացումը:

3.2. Զարգացնել լրացուցիչ կրթության միասնական համակարգը՝ ապահովելով հանրային պահանջարկի և համալսարանական առաջարկի միջև փոխկապակցությունը:

IV.ՈՐԱԿՅԱԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 

4.1. Զարգացնել դասախոսական կազմի ներուժը:

V. ՈՐԱԿՅԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ 

5.1. Զարգացնել ուսումնագիտական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերն ու գրադարանային ենթակառուցվածքները:

VI. ՈՐԱԿՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

6.1. Բարելավել կրթական միջավայրը, ձեռք բերել անհրաժեշտ ռեսուրսներ, ուսանողների կրթական պահանջմունքները բավարարելու համար։

 VII. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 

7.1. Զարգացնել ուսանողական համակազմի ընդլայնման աշխատանքները, դիմորդների հոսքը պահպանելու և մեծացնելու նպատակով:

VIII. ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 

8.1. Ապահովել ֆինանսական միջոցների ներհոսք` ստեղծելով անհրաժեշտ աղբյուրներ:

8.2. Կատարելագործել կառավարման համակարգը:

8.3. Ապահովել համալսարանական գործընթացների թափանցիկությունը՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:

IX. ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ

9.1. Նպաստել միջազգայնացմանը, դասախոսների և ուսանողների շարժունությանը

9.2. Զարգացնել միջազգայնացման գործընթացները կրթական ոլորտում: