Հազվագյուտ Հիվանդությունների օրը

  • 2-28-2022

Հազվագյուտ հիվանդությունների օրը գլոբալ շարժում է, որն ուղղված է հնարավորությունների, ախտորոշման և ուսման մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

Հազվագյուտ հիվանդությունների օրն իր հիմնադրումից ի վեր՝ 2008 թվականից, կարևոր դեր է խաղացել հազվագյուտ հիվանդություններով մարդկանց միջազգային համայնքի կառուցման գործում։ Այդ օրը նշվում է ամեն տարի փետրվարի 28-ին կամ նահանջ տարիներին՝ 29-ին, տարվա ամենահազվագյուտ օրը։ Հայաստանը ևս 2012 թվից ի վեր մասնակցում է այս գլոբալ շարժմանը։

Այս տարի փետրվարի 28֊ին, ժամը 14։00-ին Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանում կնշվի Հազվագյուտ Հիվանդությունների օրը։ Զեկույցներով հանդես կգան առաջին կուրսի ուսանողները, կներկայացվեն վերջին տեղեկություններ մանգաղաձև սակավարյունության, թալասեմիայի, հեմոֆիլիայի և բազմակի միելոմայի ախտորոշման և բուժման արդի եղանակները։ Ուսանողների հարցերին կպատասխանեն ոլորտի լավագույն մասնագետները։ 

12011.jpg

Դիտել այստեղ նկարները