ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

1.Օտար լեզուների ֆակուլտետ-բակալավր մագիստրատուրա

2.ռազմավար.օտար լեզու

3.زÜÎ²Î²Ü Ð²ê²ÎÆ ìÆð²´àôÄ²Î²Ü êîàزîàÈà¶Æ²ÚÆ

4.²ê²ÊàêàôÂÚàôÜܺðÆ ÄՈÔàì²Ìàô

5.ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ 

 

 

 

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

 

 

 

 

1.     ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

2.     ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

3.     ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

 

 

 

 

 

 

1. ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

 

Հավատարմագրման տարեթիվը

13.02.2002 թ.

Շնորհվող որակավորումը՝ Մանկավարժության բակալավր «Օտար լեզու» մասնագիտությամբ

 

Ընդհանուր նկարագիր

Կրթական ծրագրի նպատակը 

Օտար լեզու մասնագիտությամբ մանկավարժի որակաովորման նպատակն է պատրաստել օտար լեզվի և գրականության հիմնարար  տեսական և կիրառական գիտելիքներով, մանկավարժական հմտություններով և մեթոդաբանական կարողություններով օժտված մասնագետի:

Նկարագրություն

Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)  մասնագիտությամբ մանկավարժի որակաովորման նպատակն է պատրաստել օտար լեզվի խորքային գիտելիքներով և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ, որոնք կունենան վերլուծական և քննադատական ընկալում օտար լեզվի դասավանդման հարցերի և խնդիրների շուրջ (լեզվաբանական, գրականագիտական և մեթոդաբանական)։ Ծրագրի նպատակն է ապահովել լեզվաբանական և միջմշակութային խորը գիտելիքներ, որոնք լավագույնս հաղորդելի կլինեն հետագա սերունդներին։ Այս առումով հստակ շեշտը դրվում է հաղորդակցական հմտությունների զարգացման վրա՝ դրանով նպաստելով բազմամշակութայնության ընկալմանը։

Շրջանավարտին շնորհվում է  Մանկավարժության բակալավրի աստիճան  «Օտար լեզու (Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) » մասնագիտությամբ:

Աշխատանքի հնարավորություններ 

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել հանրակրթական դպրոցի կրտսեր, միջին և ավագ օղակներում, լեզվի ուսուցման և դասավանդման կենտրոններում, հումանիտար վարժարաններում, միջմշակութային և միջազգային կառույցներում, գրասենյակներում՝ որպես հաղորդակցության մասնագետներ:

Լեզուների գերազանց իմացությամբ, շրջանավարտը կարող է մեկնարկել կարիերա, օրինակ, նախագծերի կառավարման, ինտերնետ մարքեթինգի և այլ ոլորտներում։

 

Հիմնական և ոչ հիմնական որակավորում 

Հիմնական որակավորում (Major)

Ուսանողը, տվյալ մասնագիտությամբ սովորելով, ստանում է «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությամբ Մանկավարժության բակալավրի որակավորում։

Ներքին կրկնակի դիպլոմ 

Ներքին կրկնակի դիպլոմ (Internal Dual Degree)

§  Կառավարում և օտար լեզուներ

§  Իրավագիտություն և օտար լեզուներ

Ի՞նչ է նշանակում ներքին կրկնակի դիպլոմի ծրագիր 

§  Ուսանողը զուգահեռաբար սովորում է երկու տարբեր մասնագիտություն՝ ստանալով երկու որակավորում

§  Կան դասընթացներ և կրդիտներ, որոնք ընդհանուր են բոլոր մասնագիտությունների համար․ այս դեպքում ուսանողը կարող է նույն կրեդիտն օգտագործել երկրորդ մասնագիտության պահանջները բավարարելու համար

§  Կրկնակի դիպլոմի ծրագրի դեպքում ուսանողը սովորում է մեկ մասնագիտությամբ առկա, իսկ երկրորդ մասնագիտությամբ հեռակա համակարգում:

 

 

2. ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ 

 

1.    Ընդհանուր նկարագիր 

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը՝ Մանկավարժության բակալավր «Օտար լեզու » մասնագիտությամբ

 

Ընդհանուր նկարագիր

«Օտար լեզու » մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել հետազոտական հմտություններով, բազմակողմանի և բարձրակարգ լեզվական գիտելիքներով օժտված մասնագետների, որոնք կարող են իրականացնել մասնագիտական և մանկավարժական, այդ թվում` գիտահետազոտական գործունեություն, ունեն հայեցակարգային մտածողություն, կարող են բացահայտել մասնագիտությանը վերաբերող հիմնախնդիրները, ներկայացնել հիմնավորված առաջարկություններ, ներմուծել դասավանդման նոր մոտեցումներ և մեթոդներ, հարմարեցնել դրանք հայաստանյան ուսանողների մշակույթին,կիրառել բազմամշակութայնության սկզբունքները, կազմել առարկայական ծրագրեր, կատարել լեզվաբանության, բանասիրության ոլորտին վերաբերող թարգմանություններ՝ ակադեմիական հենքով: ԿԾ գլխավոր նպատակն է ուսումնասիրել անգլերեն լեզվի դիդակտիկան՝ հարաբերակցելով այն կոնկրետ լեզվաբանական, մշակութային և գրականագիտական ուղղությունների հետ:

«Օտար լեզուներ» մասնագիտության մագիստրատուրայի կրթական ծրագիրը միտված է ձևավորելու լեզվի դասավանդման մեթոդաբանության, ուսումնական պլանի և նյութերի կազմման, թեսթավորման, ինչպես նաև երկրորդ օտար լեզվի ձեռքբերման և անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (TEFL) հետազոտությունների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։

Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մագիստրատուրայի ուսանողները քննարկում և կիրառում են ուսուցման մոդելները, ուսուցման նորարարական տեխնոլոգիաները և լեզվաբանական տեսությունները։ Ուսանողները տիրապետում են նաև օտար լեզվի ուսուցման ոլորտում հետազո­տությունների իրականացման հմտություններին։

Կրթական ծրագրի գիտահետազոտական դասընթացները բաղկացած են հետևյալ մասերից․

§  վարպետության դասեր,

§  թեզի գիտահետազոտական աշխատանք,

§  գիտահետազոտական պրակտիկա,

§  գիտամանկավարժական պրակտիկա,

§  թեզի պաշտպանություն։

 

2.    Կարիերայի հնարավորություն

Կարիերայի հնարավորություններ 

Շրջանավարտները կարող են աշխատել հետևյալ ոլորտներում․

§  անգլերենի՝ որպես երկրորդ լեզվի ուսուցիչ,

§  օտար լեզվի ուսուցիչ,

§  աշխատավայրում գործող TEFL հրահանգիչ,

§  ուսուցչի օգնական,

§  լեզվի մասնագետ,

§  թարգմանիչ,

§  գիտաշխատող,

§  ուսումնական ծրագրերի խորհրդատու,

§  ուսուցման ճկուն համակարգերի մշակող,

§  լեզվի դասախոս և այլն:

 

3.    Հմտությունների զարգացում

 

Հմտությունների զարգացում 

Սովորելով   ,,Մխիթար Գոշ,,  հայ-ռուսական միջազգային համալսարանում Օտար լեզվի դասավանդում՝ Դուք

§  կտիրապետեք նորարարական ուսուցման տեխնոլոգիաներին,

§  կտիրապետեք անգլերենի և այլ լեզուների արդյունավետ ուսուցման և դասավանդման հմտություններին,

§  կձևավորեք մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ մի շարք կրթական չափանիշներով,

§  կփոխանցեք սովորողներին տեսական և մասնագիտական ուժեղ գիտելիքներ,

§  կամրապնդեք մասնագիտական առաջնորդության Ձեր հմտությունները,

§  կտիրապետեք լեզվի ուսուցման տեսության և հետազոտության քննադատական մոտեցման ուղիներին, որոնք անհրաժեշտ են պրակտիկ դասավանդման համար,

§  կկարողանաք զարգացնել տարբեր մշակութային, կրոնական և սոցիալ-տնտեսական ծագում ունեցող ուսանողների լեզվական հմտությունները:

 

Ուսանողները խրախուսվում են մասնակցել համապատասխան դասընթացների,  կոնֆերանսների և միջոցառումների, որտեղ նրանք հնարավորություն կունենան առնչվել տարբեր ոլորտնե­րի  առա­ջատար մասնագետների հետ։ 

Այս մոտեցումը ուսանողներին ընձեռում է բացառիկ հնարավորություն հանդիպել ոլորտի լավագույն մասնագիտների հետ, ստեղծել հետագա համագործակցության կայուն հիմքեր և մեծապես բարելավել աշխատանքի տեղավորման իրենց հմտությունները ավարտելու ընթացքում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

 

 

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Օտար լեզուներ ֆակուլտետի

Զարգացման ռազմավարական ծրագիր

2016 – 2020թ.թ.

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ռազմավարական հեռանկարում ֆակուլտետը համարվում է օտար լեզուների և գրակա­նության ուսուցիչների, բնագավառներում բարձր որակավորմամբ, աշխատաշուկայում մրցունակ, ստեղծագործող կադրերի պատրաստման նորարարական, կրթական և հետազոտական կառույց:

 

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1.Բարձրորակ կրթության նորագույն մոտեցումներ

Իրականացնել ուսանողի կրթական կարիքներին և աշխատաշուկայի բավարարվածությանը համահունչ կրթական ծրագրեր` հագեցած կրթական արդիական մեթոդաբանությամբ և տեխնոլո­գիաներով:

 

2. Արդիական հետազոտություն և նորարարություն

 

Մասնակցել համալսարանի գիտահետազոտական գործունեությանը, ձևավորել մրցունակ գիտական և նորարարական ներուժ:

 

3. Մարդկային ռեսուրսների կառավարում

 

Խթանել համալսարանի մարդկային ռեսուրսների համակազմի բարելավումը, ապահովել որակյալ դասախոսական ներուժ և աշխատանքային ժամանակակից միջավայրի զարգացում:

 

4. Դիմորդներ և ուսանողներ

 

§  Ուսումնառողների մասնագիտական կողմնորոշում:

§  Ապագա դիմորդների նախաբուհական աջակցման (ուղղորդման) համակարգի զարգացում:

§   Ուսումնառողների ներգրավում և առաջընթացի ապահովում համալսարանական միջավայրում:

 

4.     Արդյունավետ կառավարում, ֆինանսական կայունություն, ժամանակակից ենթակառուցվածք

 

§  Բարելավել ֆակուլտետի կառավարման համակարգը և նպաստել դրա արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը:

§  Նպաստել համալսարանի ֆինանսական կայուն և բազմազանեցված հոսքերի ապահովմանը և բարձրացնել դրանց կառավարման արդյունավետությունը:

§   Դառնալ նախաձեռնող համալսարանի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների որոնման և դրանց բազմազանեցման հարցերում:

 

6. Շահառուների ներգրավում, սոցիալական համագործակցություն և ծառայություններ

 

Աջակցել հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացին` նպաստելով համալսարանի ու նրա գործունեության ճանաչմանն ու արտաքին օժանդակությանը:

7. Արտաքին կապեր և միջազգային գործունեության ընդլայնում Ապահովել համալսարանի արտաքին կապերի համակողմանի զարգացումը, խթանել բուհի գործունեության միջազգայ­նա­ցումը:

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. ա/ Իրականացնել մասնագիտական կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխումներ` ՀՀ որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին համապատասխան:

Ինչ անել.

ü ՄԿԾ առկա վիճակի գնահատում, կարիքների վերլուծություն:

ü վերանայել բակալավրի (առկա և հեռակա) և մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագրերը:

ü իրականացնել դասավանդման, ուսումնառության և արդյունքների գնահատման միասնական չափանիշների գործարկումը կրթական ծրագրերում:

ü ուսանողների կարիքների վերհանման գործիքակազմի հստակեցում:

   բ/ Ապահովել ուսումնական գործընթացի, հետազոտական և ստեղծագործական գործունեութ­յան միասնականությունը:

Ինչ անել.

ü մաշակել սովորողների հետազոտական գործունեության որակի ապահովման ծրագիր:

ü ապահովել սովորողների հետազոտական գործունեության իրականացման և ղեկավարման պայմանները: 

ü մաշակել ակադեմիական ազնվության և գրագողության կանխարգելմանն ուղղված և դրա գործարկման մեխանիզմներ, գործուն ծրագիր:

ü նպաստել ստեղծագործական և քննադատական մտածողության ու թիմային հետազոտական աշխատանքների կարողությունների զարգացմանը:

գ/ Բարձրացնել որակի ներքին ապահովման համակարգի կառույցների և գործընթացների արդյունավետությունը:

Ինչ անել.

ü որակի ապահովման պատասխանատուների վերապատրաստում:

ü որակի ապահովման պատասխանատուների հետ խորհրդատվություն:

ü որակի ապահովման պատասխանատուների ներգրավվածության բարձրացում ֆակուլտետային գործառույթներում:

դ/ Ներդնել նորարարական կրթական գործընթաց` ապահովելով բարձր որակավորում ունեցող մանկավարժական կադրերի պատրաստում էլեկտրոնային ուսուցման տեխնոլոգիաների լայնակի կիրառման հիման վրա, օգտագործելով կրթական տեղեկատվական տեխնոլոգիաները բոլոր կրթական ծրագրերում և ուսուցման ձևերում:

Ինչ անել.

ü մասնագիտական վերապատրաստումներ:

ü խթանել պրոֆեսորադասախոսական կազմի կողմից կրթական անհատական մոտեցումների ներդնումը էլեկտրոնային ուսումնամեթոդական փաթեթներում:

ü իրականացնել պարբերական հանդիպումներ դասախոսների և ուսանողների հետ` էլեկ­տրոնային ռեսուրսների ստեղծման և կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով:

2. ա/ Նպաստել համալսարանում գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Ինչ անել.

ü ներամբիոնային գիտական սեմինարների անցկացում:

ü միջամբիոնային համագործակցությամբ իրականացվող հետազոտական աշխատանքներ:

ü ուսանողների և դասախոսական անձնակազմի համատեղ հետազոտական աշխատանքի խթանում:

ü կազմակերպել գիտաժողովներ, սեմինար-քննարկումներ, աշխատաժողովներ և կլոր սեղաններ կամ այլ հարթակներ, որտեղ կներկայացվեն գիտական հետազոտությունների արդ­յունքները:

բ/ Նպաստել համալսարանում գիտական կադրերի պատրաստմանը և վերապատրաստմանը:

 Ինչ անել.

ü Անգլերեն լեզվի համահամալսարանական դասընթացների մշակում և մանկա­վարժական, մեթոդական վերապատրաստումների կազմակերպում դասախոսական անձնակազմի համար:

ü Միջազգային և գիտակրթական նախագծերում դասախոսների և գիտաշխատողների մասնակցության ընդլայնում:

3. Շարունակել համալրել պրոֆեսորադասախոսական կազմը՝ կրթական ծրագրերի որակի ապահովման պահանջներին համահունչ:

Ինչ անել.

ü Մրցույթների կազմակերպում` համաձայն օրենքով սահմանված կարգի և թափանցիկության պահանջների:

ü  Պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին ներկայացվող պահանջների վերանա­յում` ըստ ժամանակակից պահանջների:

4. ա/Համալսարանի` որպես սոցիալական կողմնորոշում ունեցող բուհի դրական վարկանիշի ստեղծում` ի նպաստ դիմորդների ներգրավման:

Ինչ անել.

ü Մասնակցություն հասարակական միջոցառումներում` տոնակատարություններ, սոցիալա­կան ծրագրեր, ֆլեշմոբներ և այլն:

բ/ Մշակել և կազմակերպել աշակերտների շրջանում ուսուցչի, հոգեբանի մասնագիտության գրավչության ամրապնդմանը, մանկավարժական, հոգեբանական կողմնորոշում ունեցող դիմորդների ներգրավմանը նպաստող միջոցառումներ:

Ինչ անել.

ü Հանդիպումներ աշակերտների և մանկավարժական համայնքի ներկայացուցիչների հետ` քննարկումների, բաց դասերի, կլոր սեղանների, սեմինարների և մշակութային միջոցառումների տեսքով:

ü  Վարպետաց դասեր` մասնագիտական որակի բարձրացման, մասնագիտական կողմնո­րոշման և համատեղ քննարկումների նպատակով:

ü  Ուսումնամեթոդական նյութերի մշակում, փորձարկում` մանկավարժական համայնքի, ուսանողների, ծնողների ներգրավմամբ:

գ/ Հանրակրթական հաստատությունների շրջանավարտների նախաբուհական աջակցման (ուղղորդման) համակարգի ստեղծում, նախաբուհական նախապատրաստման գործընթացում ընդգրկված մանկավարժներին մեթոդական օգնության ցուցաբերում:

Ինչ անել.

ü Նախապատրաստական դասընթացների մշակում, առկա դասընթացների որակի բարձրացում, անվճար խորհրդատվություն:

ü  Արտալսարանային միջոցառումների կազմակերպում` էքսկուրսիաներ և այցելություններ կրթամշակութային հաստատություններ, օլիմպիադաներ:

դ/ Մշակել միջոցառումների համակարգ, որը կնպաստի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսումնառողների շրջանում ուսանողական կազմակերպությունների դերի բարձրացմանը և ուսանողական ինքնավարության ընդլայնմանը` նպաստելով ուսանողակենտրոն համակարգի զարգացմանը:

Ինչ անել.

ü Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների՝ ֆակուլտետի խորհրդում ներգրավվածության մեխանիզմների մշակում և հստակեցում:

ե/ Բարձրացնել ուսումնառությունից և ուսանողական օժանդակ ծառայություններից ուսանողների գոհունակության մակարդակը:

Ինչ անել.

ü Ուսանողների շրջանում հարցումների ձևաչափի հստակեցում և իրականացում:

ü  Ուսանողների կողմից արված առանձին հարցադրումների մշակում և ներկայացում:

5. ա/ Շարունակել ռազմավարական հեռանկարում կատարելագործել ֆակուլտետի կազմակեր­պական կառուցվածքի զարգացումը և կառավարման արդյունավետության բարձրացումը:

Ինչ անել.

ü Վճարովի հիմունքներով լրացուցիչ մասնագիտական խորհրդատվության փաթեթի մշակում:

ü  Կառավարման արդյունավետության վերաբերյալ ներկայացված առաջարկների փաթեթա­յին քննարկում և տեղեկատվություն:

բ/ Նպաստել համալսարանի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը կառավարման տեղեկատվական վերլուծական միասնականացված համակարգի ստեղծման միջոցով:

Ինչ անել.

ü Ներամբիոնային և ներֆակուլտետային քննարկումների ժամանակացույցի մշակում:

ü  Ներամբիոնային և ներֆակուլտետային քննարկումների արդյունքների մշակում:

գ/ Որակի կառավարման համակարգի զարգացում և դրա արդյունավետության բարձրացում համաշխարհային չափանիշների հիման վրա:

Ինչ անել.

ü Որակի կառավարման վերաբերյալ հանդիպումների, սեմինարների, քննարկումների կազմակերպում:

ü Որակի կառավարման հաջողված փորձի վերաբերյալ տեղեկատվության տարածում և փորձի փոխանակում` ներֆակուլտետային, համահամալսարանական և համալսարանից դուրս տիրույթներում:

դ/ Նպաստել համալսարանի ռազմավարական նպատակների և խնդիրների իրագործմանն ուղղված ֆինանսական պլանավորման ներդաշնակեցմանը և նպատակաուղղմանը:

Ինչ անել.

ü Կարիքների վերհանում`ամբիոնների և ֆակուլտետի մակարդակով:

ü  Ֆինանսական պահանջների վերլուծություն և համակարգում:

ե/ Մասնակցել համալսարանի կրթական ծրագրերի` տեղական, տարածաշրջանային ու միջազգային շուկայում պահանջարկի ցուցանիշների աճին նպաստող կրթական ծառայությունների ընդլայնմանը և գնային քաղաքականության կատարելագործմանը:

Ինչ անել.

ü Արտերկրում կրթական նորագույն պահանջների և պահանջարկի համակարգված ուսում­նասիրություն:

ü Արտերկրում կրթական նորագույն պահանջներին և պահանջարկին համարժեք դասըն­թացների մշակում:

զ/ Նպաստել համալսարանի կրթական և հետազոտական ծրագրերի կարիքներին համապա­տասխան անհրաժեշտ լսարանային ուսումնական և գիտահետազոտական լաբորատոր բազայի զարգացմանը և արդիականացմանը:

Ինչ անել.

ü Լաբորատոր բազայի անհրաժեշտության և առկա միջոցների ու կարիքների բացահայտում:

ü Լաբորատոր բազայի /ռեսուրսների կենտրոնի/ մասնագիտական ցանցի նախագծում և ձևավորում:

է/ Մասնակցել համալսարանի տեղեկատվական ներուժի համալրման գործընթացի զարգացմանը, դրա մատչելիության ապահովմանը և արդյունավետ օգտագործմանը` կրթական և հետազոտական կարիքների զարգացմանը համահունչ:

Ինչ անել.

ü Ամբիոնների, ֆակուլտետի և բուհի տեղեկատվական ցանցի համակարգված կիրառում և մեկ ամբողջական տեղեկատվական հոսքի ապահովում:

6. ա/ Ապահովել հասարակության հետ կապերի հետագա զարգացումը և հանրային ծրագրերում ֆակուլտետի առավելագույնս ներգրավումը:

Ինչ անել.

ü Ֆակուլտետի գործունեության լուսաբանում` առցանց և կոնտակտային ռեժիմներով: Ֆակուլտետի գործունեության մեջ հնարավորինս մեծ թվով արտաքին շահառուների, շահագրգիռ կողմերի և միջազգային կառույցների ներգրավում:

բ/ Նպաստել համալսարանի հիմնական սոցիալական ծրագրերի զարգացմանը, սոցիալական ծառայությունների պահպանմանը ու պայմանների բարելավմանը:

Ինչ անել.

ü Սոցիալական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածում, լուսաբանում:

ü  Սոցիալական ծրագրերում ամբիոնների և ֆակուլտետի մասնակցության ակտիվացում` նախաձեռնությունների, կոնկրետ առաջարկների և ծրագրերի միջոցով:

7. ա/ Մասնակցել համալսարանի միջազգային կապերի ընդլայնմանը և բազմազանեցմանը, խթանել միջազգայնացման շարունակական գործընթացները արտերկրի համալսարանների և բարձրագույն կրթության միջազգային կառույցների հետ ինստիտուցիոնալ և ծրագրային մակարդակներում:

Ինչ անել.

ü Միջհամալսարանական կապերի խթանում: 

ü  Նոր միջհամալսարանական համագործակցության գործընկերների բացահայտում:

բ/ Նպաստել օտարերկրյա ուսանողների համակազմի աճին բուհում:

Ինչ անել.

ü Առցանց տեղեկատվության տարածում:

ü  Առցանց դասընթացների մշակում:

ü  Տեղեկատվական հանդիպումների, սեմինարների կազմակերպում:

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

Ռազմավարության իրագործմումն իրականացվում է փուլ առ փուլ`երեք փուլերով, որի կատարման ընթացքում պետք է լուծվեն այն բոլոր խնդիրները, որոնք ապահովում են ֆակուլտետի աստիճանական զարգացումը.

I – ռազմավարական պատրաստության փուլ /2016-2017թթ./

II – նորարարական զարգացման փուլ /2018-2019թթ./

III – ֆակուլտետի կայուն նորարարական զարգացման անցման փուլ /2020թ./