ԴԻՄՈՐԴ
ԴԻՄՈՐԴ
1. ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
5. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
6. ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ
1. ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ
- Առկա համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ (§Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի¦:
- §Մխիթար Գոշ¦ հայ-ռուսական միջազգային համալսարանի (ՄԳՀ) առկա ուսուցման համակարգում ուսուցման տևողությունը 4 տարի է (240 կրեդիտ):
- ՄԳՀ կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները` առանց տարիքային սահմանափակման:
- ՄԳՀ բակալավրիատի առաջին կուրսի առկա համակարգով ընդունելությունը կատարվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից միասնական քննական կենտրոնում:
- Դիմորդներն ընդունելության մասնակցելու համար դիմում-հայտը լրացնում են առցանց (տես ձևը ստորև):
- Առցանց դիմումները ներկայացվում են բակալավրիատի ընդունող հանձնաժողովին` մմանրամասն ուսումնասիրության համար, որից հետո հանձնաժողովի համապատասխան անդամը կապ է հաստատում դիմորդի հետ` հանդիպման օր նշանակելու նպատակով:
- Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն` ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
- Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից և կարող է դիմել համալսարանի հեռակա համակարգի քննություններին մասնակցելու համար:
Կրթահամալիրում ստեղծված են լիարժեք պայմաններ ուսման և հանգստի համար
- նորագույն գրականությամբ և էլեկտրոնային գրադարան-ընթերցասրահ, համակարգչային կաբինետ
- լինգաֆոնային կաբինետ, օտար լեզուների կենտրոն
- ատամնատեխնիկական և դեղագործական կաբինետներ
- բազային ստոմատոլոգիական կլինիկաներ
- մարզադահլիճ, լողավազան
- հանրակացարան, նիստերի դահլիճ
- բուֆետ-ճաշարան
Համալսարանը կրթություն է իրականացնում ըստ հետևյալ կրթական ծրագրերի և մասնագիտությունների
I. Բակալավրիատի կրթական ծրագիր
Ա. Տնտեսագիտական ֆակուլտետ
Մասնագիտությունները
1. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Մասնագիտացումները
- Հյուրանոցային գործ և զբոսաշրջության կառավարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում
- Մարդկային ռեսուրսնեերի կառավարում
- Պետական և մունիցիպալ կառավարում
- Բիզնեսի հիմնադրում և կառավարում
- Միջազգային առևտրի կառավարում
- Մարքեթինգ
2. ՖԻՆԱՆՍՆԵՐ
Մասնագիտացումները
- Հաշվապահություն
- Հարկեր և հարկաշրջանառություն
- Վարկային գործ
- Մաքսային գործ
- Ապահովագրական գործ
- Հաշվապահական վերահսկողություն
- Ֆինանսների կառավարում
3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Մասնագիտացումները
- Ֆինանսատնտեսական և բանկային բնագավառում
- Մենեջմենթի և ձեռներեցության բնագավառում
- Ծրագրային ապահովման բնագավառում
- Տուրիզմի բնագավառում
Բ. Իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունը`§Իրավագիտություն¦
(առկա, հեռակա)
Մասնագիտացումները
- Սահմանադրական իրավունք
- Միջազգային իրավունք
- Քաղաքացիական իրավունք
- Քրեական իրավունք
- Ֆինանսական և բանկային իրավունք
Գ. Ռոմանագերմանական ֆակուլտետ
Մասնագիտությունը`
§Օտար լեզու և գրականություն¦ (առկա, հեռակա)
( անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)
Մասնագիտացումները
- Մանկավարժություն
- Թարգմանչություն
- Լրագրություն
- Դիվանագիտություն
- Հասարակական կապեր
Դ. Մանկավարժության ֆակուլտետ
Մասնագիտությունը`
§Մանկավարժություն և մեթոդիկա¦
Մասնագիտացումները
- Նախադպրոցական և տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա
Բակալավրիատում բոլոր մասնագիտությունների գծով ուսման տևողությունը առկա ուսուցման ձևով 4 տարի է, հեռակա` 5 տարի:
Ուսման տարեկան վարձը` 200.000 դրամ
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընդունելության համար դիմորդները ներկայացնում են (բոլոր մասնագիտությւոնների համար)
Դիմում-հայտ
Միջնակարգ կրթության ատեստատ (միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմ, բարձրագույն կրթության դիպլոմ)
Անձնագրի պատճեն
6 լուսանկար 3X4
Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիրը
1. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտություններ
- · Պետաիրավական
- · Քաղաքացիաիրավական
- · Քրեաիրավական
- · Միջազգային և եվրոպական իրավունք
2. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Մասնագիտություններ
- · Էլեկտրոնային բիզնեսի կառավարում
- · Նախագծերի կառավարում
- · Հյուընկալության կառավարում
3. ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտություններ
Անգլերեն լեզու և գրականություն
Թարգմանչություն
Ուսման տևողությունը 2 տարի է, ուսուցման ձևը` առկա: Մագիստրատուրայում դասերը կազմակերպվում են ժամը 14.00-ից` ուսանողներին ուսման ընթացքում նաև աշխատելու հնարավորություն ընձեռնելով:
Մագիստրատուրա կարող են ընդունվել ՀՀ պետական և ոչ պետական հավատարմագրված, ինչպես նաև արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված նասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձինք` մասնագիտական գիտելիքներիը խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նոտարական, տեխնոլոգիականզարգացումներ ու նոր հնարավորությւոններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:
Դիմելու ընթացակարգ
1. Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
2. Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն (բանավոր)` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
3. Մագիստրատուրայի ընտրությւոնը կատարվում է մրցույթվ` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- դիմում-հայտ
- դիմում ՄԳՀ ռեկտորի անունով
- բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
- 6 լուսանկար 3X4 չափի
- անձնագրի պատչենը
- փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիրը
Մասնագիտություններ`
Ը. 00.02 - Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում
ԺԲ. 00. 02- Հանրային իրավունք- սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում
ԺԳ. 00.02 - Մանկավարժության տեսություն և պատմություն
Նշված մասնագիտությունների գծով համալսարանում հաստատվում են ատենախոսությունների թեմաներ, կազմակերպվում են որակավորման և մասնագիտական քննություններ, իրականացվում է ատենախոսությունների նախնական պաշտպանություն համապատասխան ամբիոններում
Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի նպատակներից է` հեռակա ուսուցման համակարգում կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով բարձրացնել ուսուցման արդյունավետությունը, նպաստել, որ աշխատող, առողջական, մարզերում բնակվող կամ այլ պատճառներով բարձրագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք համակարգված գիտելիքներ ստանան: Հեռակա կրթության արդյունավետության բարձրացման նպատակով դասախոսները կիրառում են խառը (blended) մեթոդներ:
Հեռակա ուսուցման գործընթացի ապահովման համար ավանդական տեղեկատվական ռեսուրսների հետ մեկտեղ օգտագործվում են հեռավար ուսուցման ժամանակակից միջոցներ, ինչպիսիք են` էլեկտրոնային դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները, համակարգչային ծրագրերը և այլն: Դասավանդման բոլոր նյութերը վերբեռնվում են դասախոսների կողմից MOODLE վիրտուալ լսարանում: Ուսանողը, մուտք գործելով ՄԳՀ վիրտուալ համակարգ, ուսուցման ողջ ընթացքում ստանում է նյութեր և իր կրթության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:
Հեռակա ուսուցման համակարգում ուսումը 5 տարի է, և 240 կրեդիտը բաշխվում է 10 կիսամյակների միջև: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակով` յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ: Հեռակա ուսուցման ուսումնական պլաններում առարկաները համապատասխանում են բակալավրիատի առկա ուսուցման ուսումնական պլանի առարկաներին` նույն մոդուլներով և կրեդիտներով, բացի ֆիզիկական դաստիարակություն առարկայից: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողն ուսումնական պլանի համաձայն հանձնում է անհատական /դասաախոսի խորհրդատվությամբ/ և ինքնուրույն աշխատանքներ:
Հեռակա ուսուցմամբ ՄԳՀ –ն ընդունելություն է կազմակերպում բակալավրի կրթական ծրագրով հետևյալ մասնագիտություններով.
- · Կառավարում /ըստ ոլորտների/
- · Իրավագիտություն
Դիմորդները հեռակա համակարգի ընդունելության համար ներկայացնում են.
Անհրաժեշտ փաստաթղթեր
- · դիմում-հայտ
- · դիմում ՄԳՀ ռեկտորի անունով
- · 6 լուսանկար 3X4 չափի
- · անձնագրի պատճենը
- · փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիրը
5. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
- Օտարերկրյա քաղաքացիների ընտունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված §ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի¦ համաձայն:
- Ըստ տվյալ կարգի` դիմորդների փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
- ՄԳՀ-ում գործում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված Նախապատրաստական դասընթացների բաժին, որտեղ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին, այդ թվում նաև նրանք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերենին:
- Նախապատրաստական բաժնում դասավանդվում են ուսումնառության լեզուն և մասնագիտական առարկաների հիմունքները, որոնք նախապայման են հանդիսանում տվյալ մասնագիտության ընդունելության քննությունները հանձնելու համար:
- Նախապատրաստական բաժնի ավարտական քննությունները հանդիսանում են ընդունելության քննություններ ակադեմիական տարվա առաջին կուրսի համար:
Անհրաժեշտ փաստաթղթեր
1. դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի անունով /տրամադրվում է նախարարության կողմից/,
2. բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին,
3. անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերը և /կամ/ մկրտության վկայականը,
4. 4 լուսանկար 3X4 չափսի,
5. ինքնակենսագրություն (CV)` հայերենով , ռուսերենով կամ անգլերենով
6. փաստաթղթերի ընդունման և ձևակերպման վճարի անդորրագիրը:
ՄԳՀ ռեկտորի համապատասխան գրությամբ, փաստաթղթերի փաթեթը բուհի լիազոր ներկայացուցիչը անձամբ ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն: Եթե դիմորդը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա նա նույնպես կարող է վերոհիշյալ փաստաթղթերը ներկայացնել նախարարություն:
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության փաստաթղթերն ընդունվում են`
- առկա` հուլիսի 1-ից օգոստոսի 20-ը
- հեռակա` հուլիսի 1-ից սեպտեմբերի 15-ը:
6. ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ
§Մխիթար Գոշ¦ հայ-ռուսական միջազգային համալսարանի Բժշկական քոլեջը հիմնադրվել է ՄԳՀ-ի ստեղծման օրվանից (1996թ.) և կրթական գործունեություն է իրականացնում մինչ օրս:
ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման խորհրդի 1996 թ. նոյեմբերի 13-ի թիվ 72 որոշմամբ համալսարանին տրվել է բուհի և քոլեջի աստիճանով կրթական գործունեության թիվ 107 լիցենզիան:
Ընդունելություն
ՄԳՀ քոլեջ կարող են ընդունվել հիմնական ընդհանուր կրթությամբ (9-րդ դասարանն ավարտած) և միջնակարգ ընդհանուր կրթությամբ (12-րդ դասարանն ավարտած) դիմորդներն՝ առանց տարիքային սահմանափակման: Բշկական քոլեջի ընդունելությունը կազմակերպվում է միջնակարգ ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթության բազայի վրա:
Ընդունելությունը հարցազրույցով է` կենսաբանությունից:
«Կենսաբանություն» առարկայից գիտելիքների պահանջվող մակարդակը սահմանվում է 9-րդ կամ 12-րդ դասարանների դպրոցական ծրագրով:
ՄԳՀ քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
2019-2020 ուսումնական տարվա Համալսարանի քոլեջի վճարովի համակարգ ընդունված ուսանողների մեկ ուսումնական տարվա հայերեն լեզվով ուսուցման համար սահմանվում է 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ:
Ուսուցում
ՄԳՀ քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է, որտեղ ուսուցանվում են «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ» և «Դեղագործություն» մասնագիտությունները:
«Քույրական գործ» մասնագիտությամբ ուսուցումը միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով ուսանող-ների համար կազմակերպվում է 3 տարով:
«Ատամնատեխնիկական գործ» և «Դեղագործություն» մասնագիտություններով ուսուցումը միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով ուսանողների համար կազմակերպվում է 2 տարով:
Ուսանողների շաբաթական ժամային ծանրաբեռնվածությունը 36 ակադեմիական ժամ է: Դասընթացներն անցկացվում են համալսարանական տեսական և կլինիկական ամբիոններում: Ուսումնական գործընթացում տեսական գիտելիքների հետ մեկտեղ խիստ կարևորվում են նաև գործնական հմտությունները: ՄԳՀ կլինիկական ամբիոններում և կլինիկական սիմուլյացիոն կենտրոնում, դասախոսների հսկողության տակ, ուսանողներն ինքնուրույն կատարելով ուսումնական ծրագրով նախատեսված գործնական առաջադրանքներ, կարողանում են ոչ միայն տեսականորեն ուսումնասիրել մասնագիտական առարկաները, այլ նաև հմտանալ գործնական աշխատանքում: Ուսանողներին տրամադրում են անհրաժեշտ բոլոր նյութերը և սարքավորումները՝ ուսումնական գործընթացն առավելագույնս մոտեցնելով իրական աշխատանքային պայմաններին:
Քոլեջի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու ՄԳՀ-ում իրականացվող գիտական աշխատանքներին:
Ուսուցումը կազմակերպվում է մոդուլային ծրագրերով: Յուրաքանչյուր առարկայի համար հստակ սահմանվում է ուսանողից պահանջվող տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները:
Ուսումնական մոդուլային ծրագրերը կազմված են ՄԳՀ տեսական և կլինիկական ամբիոնների դասախոսների կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան:
Հիմնական ընդհանուր կրթության հիմքով ընդունված ուսանողներն առաջին տարվա ընթացքում ուսումնասիրում են հանրակրթական առարկաներ, որոնք դասավանդում են ավագ դպրոցի լավագույն ուսուցչուհիները:
Ուսումնառության ընթացքում խստորեն ստուգվում են տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները:
Ուսումնասիրվող հանրակրթական առարկաներն են (հիմնական ընդ. կրթության հիմքով I կուրս).
Հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց լեզու, հայ գրականություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, կենսաբանություն, հայոց պատմություն, օտար լեզու, ռուսաց լեզու, հասարակագիտություն, ֆիզդաստիարակություն, համակարգչային օպերատորական գործի հիմունքներ: