Օտարերկրյա քաղաքացիներին

  • Ø ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

      Ուսուցումը

Օտարերկրացիների ուսուցումը կազմակերպվում է հայերենով, ռուսերենով և անգլերենով  «Բուժական գործ» ֆակուլտետներում:

Ուսումնառությունը իրականացվում է առկա ձևով: Որպես կանոն ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ներառում է 2 կիսամյակ՝ համապասխանաբար 20 և 22 շաբաթ տևողությամբ:

Օտարերկրացիների ուսուցումը համալսարանում իրականացվում է բարձրագույն բժշկական կրթության պետական և միջազգային չափորոշիչներով: Այն կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, որոնք համահունչ են Բոլոնյայի գործընթացի հիմնական դրույթներին: Ուսումնական դասընթացները չափվում են կրեդիտներով, մեկ տարվա ուսումը համարժեք է ուսանողի 1800 ժամ բեռնվածությանը և սահմանվում է 60 կրեդիտ: Կրեդիտային համակարգը համադրելի է Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի (ECTS) հետ:

Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ կլինիկական առարկաներ: Հատուկ ուշադրություն է դարձվում համալսարանի համալսարանական, քաղաքային և հան­րապետական կլինիկաներում և լաբորատորիաներում ուսանողների գործնական հմտությունների ձեռքբեր­մանը: Դասերի ընթացքում լայնորեն օգտագործվում են ուսուցման տեխնիկական ժամանակակից միջոցներ:

Դեկանատն աջակցում է օտարերկրյա ուսանողների ինտեգրմանը ներբուհական ուսանողական միջավայրին, ձևավորում է միջազգային հաղորդակցության հանդուրժողական և ընկերական մթնոլորտ: Օտարերկրյա ուսանողներն ակտիվորեն մասնակցում են համալսարանի գիտական, կրթական, մշակութային և այլ միջոցառումների: Դեկանատն աջակցում է օտարերկրյա ուսանողների ազգային և կրոնական տոներին նվիրված հանդիսությունների կազմակերպմանը:

Օտաերկրացիների ուսուցման դեկանատը ծավալում է ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպ­չական և այլ գործունեություն, համակարգում է ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքը։

 

Վիզայի ապահովում

Ուսանելու հրավիրված արտասահմանցի ուսանողների ժամանման թույլտվություն ստանալու համար` ՄԳՀ-ն դիմում է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն:

Թույլտվություն ստանալուց հետո դիմորդը կարող է մուտքի արտոնագիր ստանալ իր երկրում` ՀՀ դես­պանատությունում: Դեսպանությունն ուսանողին տրամադրում է ժամանման միանվագ ուսանողական մուտքի արտոնագիր:

Դիմորդի երկրում ՀՀ դեսպանության բացակայության դեպքում, դիմորդը մուտքի արտոնագիր կարող է ստանալ այլ երկրում: Այդ մասին տեղեկություն նա կարող է ստանալ համալսարանից:

Հայաստա­նում ուսանողին անվճար տրվում է կացության կարգավիճակ 1 տարի ժամկետով:
Ուսա­­­նող­­­ների ծնողների և ազգակիցների` Հայաստան ժամանելու թույլտվությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջոցով: Այդ անձինք Հայաստանի Հանրա­պե­տությունում կացության կարգավիճակ կարող են ստանալ ՄԳՀ-ի միջոցով: