ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

         Մեր առաքելությունը

Այս էջը նախատեսված է համախմբելու «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսա­րանի շրջա­նավարտներին, որի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել ՄԳՀ շրջանավարտների միու­թյուն։ ՄԳՀ-ն մշտապես հպարտանում է իր ուսա­նողներով և շրջանավարտներով՝ ըստ արժանվույնս գնահատելով նրանց կող­մից ցուցաբերվող օգնությունն ու օժանդակությունը համալսարանի ճանաչմանը հանրության լայն շրջա­նակներում։ Այսօր, երբ համալսարանի շրջանավարտները իրենց ձեռք բերած գիտե­լիքները կիրառում են տարբեր բնա­գավառներում, նրանց միավորումն ու մասնակ­ցությունը համալսա­րանական կյանքում տեղի ունեցող բազմաբնույթ միջոցառումներին էապես կարևորվում է։ Այս միության շնորհիվ համալսարանի շրջանավարտները և անձ­նակազմը հնարավորություն կստանան համագործակցել և երկուստեք տեղեկացված լինել համալսարանում մեկնարկող բազ­մաթիվ իրադար­ձու­թյունների մասին։ Նշյալ համա­գործակցության արդյունքում համատեղ ջանքերով կկազմակերպվեն գիտաժողովներ, սեմինարներ, դասընթացներ, ցուցահան­դեսներ և շարունակական կրթության ոլորտին առնչվող միջո­ցառումներ։ Մեր նպատակն է խթանել ՄԳՀ շրջանավարտների մասնա­գի­տական կատարելագործումը՝ միաժամանակ նպաստելով իրավագի­տու­թյան, տնտեսա­գիտության և բժշկագիտության զարգացմանը Հայաստանում։

Մեր ձեռնարկումները.

  • ՄԳՀ շրջանավարտների համագործակցության խթանում,
  • Մասնագիտական կատարելագործմանը նպաստող վերապատրաստման դասընթացներ, գործնական պարապմունքներ և սեմինարներ,
  • Շրջանավարտներին հետաքրքրող կարևորագույն թեմաների բաց քննարկումներ,
  • Բարեգործական ակցիաներ, բազմաբնույթ նախագծերի իրականացման համար կազմակերպվող դրամահավաքներ,
  • Մշակութային և սպորտային միջոցառումներ,
  • Շրջանավարտների գործունեությանը նպաստող համագործակցություն մասնավոր և պետական կառույցների հետ,
  • Խթանել ՄԳՀ առաջընթացը յուրօրինակ մտահղացումների և ծրագրերի միջոցով,
  • Ներակայացնել և պաշտպանել շրջանավարտների շահերը։