Հեռակա ուսուցում

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

 

 

  • ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  • ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

  • ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  • 2020Թ. ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԳՐԱՖԻԿՆԵՐ

 

  • ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

 

Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի նպատակներից է` հեռակա ուսուցման համա­կարգում կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով բարձրացնել ուսուցման արդյունա­վետությունը, նպաստել, որ աշխատող, առողջական, մարզերում բնակվող կամ այլ պատճառներով բարձրագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք համակարգված գիտելիքներ ստանան: Հեռակա կրթության արդյունավետության բարձրացման նպատակով դասախոսները կիրառում են խառը (blended) մեթոդներ:

Հեռակա ուսուցման գործընթացի ապահովման համար ավանդական տեղեկատվական ռեսուրսների հետ մեկտեղ օգտագործվում են հեռավար ուսուցման ժամանակակից միջոցներ, ինչպիսիք են` էլեկտրոնային դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները, համակարգչային ծրագրերը և այլն: Դասավանդման բոլոր նյութերը վերբեռնվում են դասախոսների կողմից MOODLE վիրտուալ լսարանում: Ուսանողը, մուտք գործելով ՄԳՀ վիրտուալ համակարգ, ուսուցման ողջ ընթացքում ստանում է նյութեր և իր կրթության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

Հեռակա ուսուցման համակարգում ուսումը 5 տարի է, և 240 կրեդիտը բաշխվում է 10 կիսամյակների միջև: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակով` յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ: Հեռակա ուսուցման ուսումնական պլաններում առարկաները համապատասխանում են բակալավրիատի առկա ուսուցման ուսումնական պլանի առարկաներին` նույն մոդուլներով և կրեդիտներով, բացի ֆիզիկական դաստիարակություն առարկայից: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողն ուսումնական պլանի համաձայն հանձնում է անհատական /դասաախոսի խորհրդատվությամբ/ և ինքնուրույն աշխատանքներ:

Հեռակա ուսուցմամբ ՄԳՀ –ն ընդունելություն է կազմակերպում բակալավրի կրթական ծրագրով հետևյալ մասնագիտություններով.

  •  Կառավարում /ըստ ոլորտների/
  •  Իրավագիտություն
  •  Ռոմանագերմանական
    •  Մանկավարժություն և մեթոդիկա