ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

   

1.gif 1-ը ՀՈՒԼԻՍԻ, 1995 թ.

Մի խումբ հայրենասեր մանկավարժներ, իրավաբաններ, գիտնականներ հիմնադրում են հայ միջնադարի խոշորագույն իրավաբան, հայոց դատաստանագրքի հեղինակ Մխիթար Գոշի անունը կրող համալսարան: Համալսարանը ՀՀ պետական ռեգիստրում գրանցվում է 1996թ. դեկտեմբերի 13-ին.
Վկայական N0 030557, գրանցման համարը` 264.110.03182:

13-ը ՆՈՅԵՄԲԵՐԻ, 1996 թ. 
ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման խորհրդի 1996 թ. նոյեմբերի 13-ի թիվ 72 որոշմամբ համալսարանին տրվում է բուհի և քոլեջի աստիճանով կրթական գործունեության թիվ 107 լիցենզիան: 1996 թ. այլ բուհերից համալսարանի իրավաբանական, տնտեսագիտական և օտար լեզուների Ֆակուլտետներ են տեղափոխվում շուրջ 70 ուսանողներ: 

2-ը ՄԱՅԻՍԻ, 1997 թ. 
1997թ. համալսարանի հիմնադիրների կազմում ընդգրկվում են Ռուսաստանի քաղաքացի Ռամազյանը, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը և սոցիալական գիտությունների ինստիտուտը, որի հիման վրա համալսարանը ձեռք է բերում համատեղ ձեռնարկության կարգավիճակ և 1997թ. մայիսի 2-ին գրանցվում ՀՀ պետական ռեգիստրում (վկայական 01 Ա 030557): 
     
1-ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1997 թ.    

Համալսարանի ռեկտոր է նշանակվում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի շրջանավարտ, բանասիրական գիտությունների թեկնածու Ջուլիետա Կուզինան: 

  15-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 1997 թ.
  Հանդիսավորությամբ բացվում են համալսարանի գրադարանը, ընթերցասրահը, սպորտդահլիճը, քրեագիտության (կրիմինալիստիկայի), համակարգչային և լինգվաֆոնային կաբինետները: 

  20-23-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 1997 թ.
  Համալսարանի ուսանողական խորհուրդը կազմակերպում է ուսանողական գիտական առաջին կոնՖերանսը, որտեղ զեկուցումով հանդես են գալիս 8 ուսանողներ և 5 դասախոսներ: 

  ՀՈԿՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ, 1997 թ.
  Համալսարանի դասախոսներ Հ. Դերձյանը, Շահվերդյանը և ուրիշներ շահած դրամաշնորհով վերապատրաստվում են ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի Միդլեսեքս քոլեջում: 

  7-ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1998 թ.
  Համալսարանի կառույցում բացվում է «Մխիթար Գոշ» էլիտար դպրոց-հենակետային վարժարանը:

 

   20-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 1998 թ.
  Հանդիսավորությամբ բացվում է համալսարանի ոստիկանական (իրավաբանական) քոլեջը:

  1-ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1999 թ.
  Լույս է տեսնում «Մխիթար Գոշ» կրթահամալիրի օրգան-պաշտոնաթերթը:

  22-23-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 1999 թ.
  Համալսարանում կազմակերպվում է ոչ պետական բուհերի ղեկավարների արտագնա խորհրդակցություն և գիտական սեմինար` նվիրված ոչ պետական բուհերի զարգացման հեռանկարներին:

30-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 1999 թ.
  Հանդիսավորությամբ շահագործման է հանձնվում համալսարանի ուսումնական 2-րդ մասնաշենքը:

  30-ը ԱՊՐԻԼԻ, 2000 թ.
  ՌԴ կրթության նախարար Ֆիլիպովի թիվ 960 հրամանով «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի բազայի վրա Հայաստանում բացվում է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մասնաճյուղը:

  ՀՈՒՆԻՍ, 2000 թ.
  Քաղաքապետարանը համալսարանին թույլատրում է կառուցել ուսումնական և մարզական համալիրի 3-րդ մասնաշենքը (ք.Վանաձոր):


  10-30-ը ՄԱՅԻՍԻ, 2000 թ. 
  Համալսարանը ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ «Դարի գիտելիք» ՍՊԸ-ի միջոցով իրականացնում է ուսումնական գործընթացի անկախ փորձաքննություն:


  17-ը ՀՈՒԼԻՍԻ, 2000 թ.
  Համալսարանը տալիս է իր առաջին շրջանավարտները:
  20-ը ՀՈՒԼԻՍԻ, 2000 թ.
  Համալսարանը դիմում է ընդգրկվելու հավատարմագըրման գործընթացում: 

  25-ը ՕՈՍՏՈՍԻ, 2000 թ.
  Համալսարանն ընդգրկվում է ՀՀ ոչ պետական բուհերի ասոցիացիայի մեջ:

  24-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2000 թ.
  ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման պետական ծառայությունը ներկայացնում է 13/35 դրական եզրակացություն` առաջարկելով ՀՀ կրթության և գիտության նախարարին համալսարանին տալ պետական հավատարմագիր: 

  25-ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2000 թ.
  Բուհն ընդգրկվում է ՀՀ «Ինտելեկտ» գիտական-ուսումնական ընկերության կազմում: 

  13-ը ՄԱՐՏԻ, 2002 թ.
  ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 54-Մ հրամանով համալսարանը ստանում է ՀՀ պետական հավատարմագիր: 

   26-ը ՀՈՒԼԻՍԻ, 2002 թ.
  ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 280-Մ հրամանով համալսարանին տրվում է թիվ 137 անժամկետ լեցենզիան` բարձրագույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

  15-ը ԱՊՐԻԼԻ, 2003 թ.
  Համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացնում համալսարանի բժշկական մասնագիտությունների բազայի վրա հիմնադրել «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտը: 

  4-6-ը ՀՈՒՆԻՍԻ, 2003 թ.
  Հաստատվում է «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտի կանոնադրությունը: «Ամիդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտը գրանցվում է ՀՀ պետական ռեգիստրում, վկայական` 03Ա-059783:

  18-ը ՕՈՍՏՈՍԻ, 2003 թ.
  ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 603-Ա/Ք հրամանով համալսարանին տրվում է մագիստրատուրայի գործունեության իրավունք: 

  21-ը ՕՈՍՏՈՍԻ, 2003 թ.
  Բժշկական ինստիտուտը ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ստանում է բարձրագույն` (0404) ստոմատոլոգիա, (0401) բուժական գործ, (0405) դեղագործություն, միջին մասնագիտական (0406) քույրական գործ, (0416) ատամնատեխնիկական գործ, (0405) դեղագործության մասնագիտություններով կրթական ծրագրերի իրականացման թիվ 4-xx-00 0003 և 000024 լիցենզիաները: 


  14-ը ՄԱՅԻՍԻ, 2004 թ.
  ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից համալսարանի (0312) «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությանը տրվում է ՀՀ պետական հավատարմագիր: 

  15-ը ՄԱՅԻՍԻ, 2004 թ.
  ՀՀ կրթության և գիտության նախարարի 2004թ. մայիսի 26-ի թիվ 363-Ա/Ք հրամանով համալսարանին տրվում է (0619) «Մաքսային գործ» մասնագիտության գծով կրթական գործունեության լիցենզիա: 

  19-ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2004 թ.
Համալսարանն ընդգրկվում է ՄԱԿ-ի Յունեսկոյի միջազգային կազմակերպությունում` որպես պետական դիպլոմների և գիտական կոչումների համարժեքության միջազգային ճանաչման Հայաստանյան անդամ: 

2004թ.

Համալսարանը վերակառուցում է իր ուսումնական 3 մասնա շենքերը շուրջ 7000 քմ տարածքով, լողավազանը, սպորտային համալիրը, հանրակացարանը, ուսանողների ամառային հանգստյան տունը:

Լոռու մարզում գործող շուրջ 10 բուհեր հաշվի առնելով ՄԳՀ կրթական որակը միացան ՄԳ համալսարանին:

 

2004թ.

Համալսարանը բարձրահույն կրթության գործունեության լիցենզիա ստացավ նաև Երևան քաղաքում:

 

2005-2006թ.թ.

Համալսարանի կառավարման խորհրդի նախագահ ի.գ.դ, պրոֆեսոր Հ. Դերձյանը ընդգրկվել է ՀՀ ԿԳՆ կոլեգիայի անդամ:

 

2007թ.

Համալսարանի կառավարման խորհրդի նախագահ ի.գ.դ, պրոֆեսոր Հ. Դերձյանը ընդգրկվել է ՀՀ գործարարների, արդյունաբերողների և Գերմանական տնտեսական ընկերության անդամ:

 

2008թ.

Երևանի «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտը և բժշկական քոլեջը միացան ՄԳՀ-ին և մինչև օրս գործում են որպես ֆակուլտետ:

 

2009թ.

Համալսարանը Երևանում, դարձյալ որակյալ կրթության բնագավառում աչքի ընկնելով, մայրաքաղաքում գործող 4 մասնավոր համալսարաններ` ՄՅՈՒԴ, «Երևան», «Նավասարդ», «Ժա­մանա­կակից կրթության միջազգային համալսարան», միացան «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին:

 

2009թ.

Երևանում և Վանաձորում հիմնադրվեց բժշկագիտական, տնտեսագիտական և իրավա­գի­տական խորհրդատվական կլինիկաներ, որտեղ ազգաբնակչությանը տրվում է անվճար խորհրդա­տվություններ:

 

2-ը փետրվարի 2010թ.

ի.գ.դ, պրոֆեսոր Հ. Դերձյանի հեղինակությամբ հրատարակվել է «Դամբարանը գտնվում է անմխիթար վիճակում» վերտառությամբ Մխիթար Գոշին նվիրված գիտական հոդվածը:

 

 2011թ.

ՀՀ Կառավարության հունիսի 30-ի նո. 978/Ն որոշմամբ հաստատվեց Համալսարանի ինստիռուցիոնալ և ծրագրային պետական հավատարմագրման պահանջները: Դրա հիմքով ՄԳՀ-ն դիմեց այդ որոշմամբ հաստատված ՀՀ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման հիմնա­դրամին և թևակոխեց նոր ինստիտուցիոնալ հավատարմագրման փուլ:

 

2015թ.

Շուրջ 14 տարի կատարելով բոլոր չափանիշները ՀՀ ԿԳ նախարարի 2015թ. հուլիսի 29-ի որոշմամբ ստացել է ինստիտուցիոնալ պետական հավատարմագրում (նո.11):

 

2017-2019թթ.

Համալսարանը թևակոխեց և անցավ միջազգային ինստիտուցիոնալ հավատար­մագրման, ստանալով «Բուժական գործ» մասնագիտության  ծրագրային միջազգային հավատարմագրում: