ԴԻՄՈՐԴ

ԴԻՄՈՐԴ

 

 

1.    ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

 

2.      ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

 

3.      ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

4.      ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

 

5.      ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 

6.      ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ

 

 

 

1.   ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

 

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

  • Առկա համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ (§Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի¦:
  • §Մխիթար Գոշ¦ հայ-ռուսական միջազգային համալսարանի (ՄԳՀ) առկա ուսուցման համակարգում ուսուցման տևողությունը 4 տարի է (240 կրեդիտ):
  • ՄԳՀ կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները` առանց տարիքային սահմանափակման:
  • ՄԳՀ բակալավրիատի առաջին կուրսի առկա համակարգով ընդունելությունը կատարվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից միասնական քննական կենտրոնում:
  • Դիմորդներն ընդունելության մասնակցելու համար դիմում-հայտը լրացնում են առցանց (տես ձևը ստորև):
  • Առցանց դիմումները ներկայացվում են բակալավրիատի ընդունող հանձնաժողովին` մմանրամասն ուսումնասիրության համար, որից հետո հանձնաժողովի համապատասխան անդամը կապ է հաստատում դիմորդի հետ` հանդիպման օր նշանակելու նպատակով:
  • Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն` ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
  • Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից և կարող է դիմել համալսարանի հեռակա համակարգի քննություններին մասնակցելու համար:

Կրթահամալիրում ստեղծված են լիարժեք պայմաններ ուսման և հանգստի համար

  • նորագույն գրականությամբ և էլեկտրոնային գրադարան-ընթերցասրահ, համակարգչային կաբինետ
  • լինգաֆոնային կաբինետ, օտար լեզուների կենտրոն
  • ատամնատեխնիկական և դեղագործական կաբինետներ
  • բազային ստոմատոլոգիական կլինիկաներ
  • մարզադահլիճ, լողավազան
  • հանրակացարան, նիստերի դահլիճ
  • բուֆետ-ճաշարան

 

Համալսարանը կրթություն է իրականացնում ըստ հետևյալ կրթական ծրագրերի և մասնագիտությունների

I.    Բակալավրիատի կրթական ծրագիր

     Ա. Տնտեսագիտական ֆակուլտետ

           Մասնագիտությունները

 

1.   ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Մասնագիտացումները

-      Հյուրանոցային գործ և զբոսաշրջության կառավարում

-      Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում

-      Մարդկային ռեսուրսնեերի կառավարում

-      Պետական և մունիցիպալ կառավարում

-      Բիզնեսի հիմնադրում և կառավարում

-      Միջազգային առևտրի կառավարում

-      Մարքեթինգ

 

2.   ՖԻՆԱՆՍՆԵՐ

      Մասնագիտացումները

-      Հաշվապահություն

-      Հարկեր և հարկաշրջանառություն

-      Վարկային գործ

-      Մաքսային գործ

-      Ապահովագրական գործ

-      Հաշվապահական վերահսկողություն

-      Ֆինանսների կառավարում

 

3.   ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Մասնագիտացումները

-      Ֆինանսատնտեսական և բանկային բնագավառում

-      Մենեջմենթի և ձեռներեցության բնագավառում

-      Ծրագրային ապահովման բնագավառում

-      Տուրիզմի բնագավառում

 

Բ. Իրավաբանական ֆակուլտետ

           Մասնագիտությունը`§Իրավագիտություն¦

(առկա, հեռակա)

Մասնագիտացումները

-      Սահմանադրական իրավունք

-      Միջազգային իրավունք

-      Քաղաքացիական իրավունք

-      Քրեական իրավունք

-      Ֆինանսական և բանկային իրավունք

 

Գ.  Ռոմանագերմանական ֆակուլտետ

 Մասնագիտությունը`

§Օտար լեզու և գրականություն¦ (առկա, հեռակա)

          ( անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)

     Մասնագիտացումները

-      Մանկավարժություն

-      Թարգմանչություն

-      Լրագրություն

-      Դիվանագիտություն

-      Հասարակական կապեր

 

Դ.  Մանկավարժության ֆակուլտետ

       Մասնագիտությունը`

§Մանկավարժություն և մեթոդիկա¦

Մասնագիտացումները

-      Նախադպրոցական և տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա

 

Բակալավրիատում բոլոր մասնագիտությունների գծով ուսման տևողությունը առկա ուսուցման ձևով 4 տարի է, հեռակա` 5 տարի:

Ուսման տարեկան վարձը` 200.000 դրամ

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ընդունելության համար դիմորդները ներկայացնում են (բոլոր մասնագիտությւոնների համար)

   Դիմում-հայտ

   Միջնակարգ կրթության ատեստատ (միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմ, բարձրագույն կրթության դիպլոմ)

   Անձնագրի պատճեն

   6 լուսանկար 3X4

   Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիրը

 

 

2.   ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

 

1.   ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտություններ

  • · Պետաիրավական
  • · Քաղաքացիաիրավական
  • · Քրեաիրավական
  • · Միջազգային և եվրոպական իրավունք

2.   ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

                              Մասնագիտություններ

  • · Էլեկտրոնային բիզնեսի կառավարում
  • · Նախագծերի կառավարում
  • · Հյուընկալության կառավարում

3.   ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

                              Մասնագիտություններ

Անգլերեն լեզու և գրականություն

Թարգմանչություն

 

Ուսման տևողությունը 2 տարի է, ուսուցման ձևը` առկա: Մագիստրատուրայում դասերը կազմակերպվում են ժամը 14.00-ից` ուսանողներին ուսման ընթացքում նաև աշխատելու հնարավորություն ընձեռնելով:

Մագիստրատուրա կարող են ընդունվել ՀՀ պետական և ոչ պետական հավատարմագրված, ինչպես նաև արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված նասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձինք` մասնագիտական գիտելիքներիը խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նոտարական, տեխնոլոգիականզարգացումներ ու նոր հնարավորությւոններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:

Դիմելու ընթացակարգ

1.     Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:

2.     Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն (բանավոր)` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:

3.     Մագիստրատուրայի ընտրությւոնը կատարվում է մրցույթվ` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • դիմում-հայտ
  • դիմում ՄԳՀ ռեկտորի անունով
  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները
  • 6 լուսանկար 3X4 չափի
  • անձնագրի պատչենը
  • փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիրը

 

 

 

3.   ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

Մասնագիտություններ`

Ը. 00.02 - Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում

ԺԲ. 00. 02- Հանրային իրավունք- սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում

ԺԳ. 00.02 - Մանկավարժության տեսություն և պատմություն

Նշված մասնագիտությունների գծով համալսարանում հաստատվում են ատենախոսությունների թեմաներ, կազմակերպվում են որակավորման և մասնագիտական քննություններ, իրականացվում է ատենախոսությունների նախնական պաշտպանություն համապատասխան ամբիոններում

 

 

4.   ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

 

Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի նպատակներից է` հեռակա ուսուցման համա­կարգում կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով բարձրացնել ուսուցման արդյունա­վետությունը, նպաստել, որ աշխատող, առողջական, մարզերում բնակվող կամ այլ պատճառներով բարձրագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք համակարգված գիտելիքներ ստանան: Հեռակա կրթության արդյունավետության բարձրացման նպատակով դասախոսները կիրառում են խառը (blended) մեթոդներ:

Հեռակա ուսուցման գործընթացի ապահովման համար ավանդական տեղեկատվական ռեսուրսների հետ մեկտեղ օգտագործվում են հեռավար ուսուցման ժամանակակից միջոցներ, ինչպիսիք են` էլեկտրոնային դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները, համակարգչային ծրագրերը և այլն: Դասավանդման բոլոր նյութերը վերբեռնվում են դասախոսների կողմից MOODLE վիրտուալ լսարանում: Ուսանողը, մուտք գործելով ՄԳՀ վիրտուալ համակարգ, ուսուցման ողջ ընթացքում ստանում է նյութեր և իր կրթության վերաբերյալ ողջ տեղեկատվությունը:

Հեռակա ուսուցման համակարգում ուսումը 5 տարի է, և 240 կրեդիտը բաշխվում է 10 կիսամյակների միջև: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակով` յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ: Հեռակա ուսուցման ուսումնական պլաններում առարկաները համապատասխանում են բակալավրիատի առկա ուսուցման ուսումնական պլանի առարկաներին` նույն մոդուլներով և կրեդիտներով, բացի ֆիզիկական դաստիարակություն առարկայից: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողն ուսումնական պլանի համաձայն հանձնում է անհատական /դասաախոսի խորհրդատվությամբ/ և ինքնուրույն աշխատանքներ:

Հեռակա ուսուցմամբ ՄԳՀ –ն ընդունելություն է կազմակերպում բակալավրի կրթական ծրագրով հետևյալ մասնագիտություններով.

  • · Կառավարում /ըստ ոլորտների/
  • · Իրավագիտություն

Դիմորդները հեռակա համակարգի ընդունելության համար ներկայացնում են.

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • · դիմում-հայտ
  • · դիմում ՄԳՀ ռեկտորի անունով
  • · 6 լուսանկար 3X4 չափի
  • · անձնագրի պատճենը
  • · փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիրը

 

 

5.   ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 

  • Օտարերկրյա քաղաքացիների ընտունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված §ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի¦ համաձայն:
  • Ըստ տվյալ կարգի` դիմորդների փաստաթղթերը ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
  • ՄԳՀ-ում գործում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված Նախապատրաստական դասընթացների բաժին, որտեղ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին, այդ թվում նաև նրանք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերենին:
  • Նախապատրաստական բաժնում դասավանդվում են ուսումնառության լեզուն և մասնագիտական առարկաների հիմունքները, որոնք նախապայման են հանդիսանում տվյալ մասնագիտության ընդունելության քննությունները հանձնելու համար:
  • Նախապատրաստական բաժնի ավարտական քննությունները հանդիսանում են ընդունելության քննություններ ակադեմիական տարվա առաջին կուրսի համար:

Անհրաժեշտ փաստաթղթեր

1.    դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի անունով /տրամադրվում է նախարարության կողմից/,

2.    բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին,

3.     անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերը և /կամ/ մկրտության վկայականը,

4.    4 լուսանկար  3X4 չափսի,

5.    ինքնակենսագրություն (CV)` հայերենով , ռուսերենով կամ անգլերենով

6.    փաստաթղթերի ընդունման և ձևակերպման վճարի անդորրագիրը:

ՄԳՀ ռեկտորի համապատասխան գրությամբ, փաստաթղթերի փաթեթը բուհի լիազոր ներկայացուցիչը անձամբ ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն: Եթե դիմորդը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա նա նույնպես կարող է վերոհիշյալ փաստաթղթերը ներկայացնել նախարարություն:

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության փաստաթղթերն ընդունվում են`

  • առկա` հուլիսի 1-ից օգոստոսի 20-ը
  • հեռակա` հուլիսի 1-ից սեպտեմբերի 15-ը:

 

 

6.   ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ

 

§Մխիթար Գոշ¦ հայ-ռուսական միջազգային համալսարանի   Բժշկական քոլեջը հիմնադրվել է ՄԳՀ-ի ստեղծման օրվանից (1996թ.) և կրթական գործունեություն է իրականացնում մինչ օրս:

ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման խորհրդի 1996 թ. նոյեմբերի 13-ի թիվ 72 որոշմամբ համալսարանին տրվել է բուհի և քոլեջի աստիճանով կրթական գործունեության թիվ 107 լիցենզիան:

 

Ընդունելություն

 

ՄԳՀ քոլեջ կարող են ընդունվել հիմնական ընդհանուր կրթությամբ (9-րդ դասարանն ավարտած) և միջ­նակարգ ընդհանուր կրթությամբ (12-րդ դասարանն ավարտած) դիմորդներն՝ առանց տարիքային սահ­մանա­փակման: Բշկական քոլեջի ընդունելությունը կազմակերպվում է միջնակարգ ընդհանուր և հիմնական ընդհա­նուր կրթության բազայի վրա:

Ընդունելությունը հարցազրույցով է` կենսաբանությունից:

«Կենսաբանություն» առարկայից գիտելիքների պահանջվող մակարդակը սահմանվում է 9-րդ կամ 12-րդ դասարանների դպրոցական ծրագրով:

ՄԳՀ քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: 

2019-2020 ուսումնական տարվա Համալսարանի քոլեջի վճարովի համակարգ ընդունված ուսանողների մեկ ուսումնական տարվա հայերեն լեզվով ուսուցման համար սահմանվում է 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ:

 

Ուսուցում

 

ՄԳՀ քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է, որտեղ ուսուցանվում են «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ» և «Դեղագործություն» մասնագիտու­թյուն­ները:

«Քույրական գործ» մասնագիտությամբ ուսուցումը միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով ուսանող-ների համար կազմակերպվում է 3 տարով:

«Ատամնատեխնիկական գործ» և «Դեղագործություն» մասնագիտություններով ուսուցումը  միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով ուսանողների համար կազմակերպվում է 2 տարով:

Ուսանողների շաբաթական ժամային ծանրաբեռնվածությունը 36 ակադեմիական ժամ է: Դասընթացներն անցկացվում են համալսարանական տեսական և կլինիկական ամբիոններում: Ուսումնական գործընթացում տեսական գիտելիքների հետ մեկտեղ խիստ կարևորվում են նաև գործնական հմտությունները: ՄԳՀ կլինիկական ամբիոններում և կլինիկական սիմուլյացիոն կենտրոնում,  դասախոսների հսկողության տակ, ուսանողներն ինքնուրույն կատարելով ուսումնական ծրագրով նախատեսված գործնական առաջադրանքներ, կարողանում են ոչ միայն տեսականորեն ուսումնասիրել մասնագիտական առարկաները, այլ նաև հմտանալ գործնական աշխատանքում: Ուսանողներին տրամադրում են անհրաժեշտ բոլոր նյութերը և սարքավո­րումները՝ ուսում­նական գործընթացն առավելագույնս մոտեցնելով իրական աշխատանքային պայմաններին:

Քոլեջի ուսանող­ները հնարավորություն ունեն մասնակցելու ՄԳՀ-ում իրականացվող գիտական աշխա­տանքներին:

Ուսուցումը կազմակերպվում է մոդուլային ծրագրերով: Յուրաքանչյուր առարկայի համար հստակ սահմանվում է ուսանողից պահանջվող տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները: 

Ուսումնական մոդուլային ծրագրերը կազմված են ՄԳՀ տեսական և կլինիկական ամբիոնների դասախոսների կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին համապա­տասխան:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքով ընդունված ուսանողներն առաջին տարվա ընթացքում ուսում­նասիրում են հանրակրթական առարկաներ, որոնք դասավանդում են  ավագ դպրոցի լավագույն ուսուցչուհի­ները:

Ուսումնառության ընթացքում խստորեն ստուգվում են տեսական գիտելիքներն ու գործնական հմտություն­ները:

Ուսումնասիրվող հանրակրթական  առարկաներն են (հիմնական ընդ. կրթության հիմքով I կուրս).

 

Հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց լեզու, հայ գրականություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, կենսաբանություն, հայոց պատմություն, օտար լեզու, ռուսաց լեզու, հասարակագիտություն, ֆիզդաստիա­րակու­թյուն, համակարգչային օպերատորական գործի հիմունքներ: