ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

  • Առկա համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ (§Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի¦:
  • §Մխիթար Գոշ¦ հայ-ռուսական միջազգային համալսարանի (ՄԳՀ) առկա ուսուցման համակարգում ուսուցման տևողությունը 4 տարի է (240 կրեդիտ):
  • ՄԳՀ կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները` առանց տարիքային սահմանափակման:
  • ՄԳՀ բակալավրիատի առաջին կուրսի առկա համակարգով ընդունելությունը կատարվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից միասնական քննական կենտրոնում:
  • Դիմորդներն ընդունելության մասնակցելու համար դիմում-հայտը լրացնում են առցանց (տես ձևը ստորև):
  • Առցանց դիմումները ներկայացվում են բակալավրիատի ընդունող հանձնաժողովին` մմանրամասն ուսումնասիրության համար, որից հետո հանձնաժողովի համապատասխան անդամը կապ է հաստատում դիմորդի հետ` հանդիպման օր նշանակելու նպատակով:
  • Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն` ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
  • Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից և կարող է դիմել համալսարանի հեռակա համակարգի քննություններին մասնակցելու համար:

Կրթահամալիրում ստեղծված են լիարժեք պայմաններ ուսման և հանգստի համար

  • նորագույն գրականությամբ և էլեկտրոնային գրադարան-ընթերցասրահ, համակարգչային կաբինետ
  • լինգաֆոնային կաբինետ, օտար լեզուների կենտրոն
  • ատամնատեխնիկական և դեղագործական կաբինետներ
  • բազային ստոմատոլոգիական կլինիկաներ
  • մարզադահլիճ, լողավազան
  • հանրակացարան, նիստերի դահլիճ
  • բուֆետ-ճաշարան

 

Համալսարանը կրթություն է իրականացնում ըստ հետևյալ կրթական ծրագրերի և մասնագիտությունների

  1. I.   Բակալավրիատի կրթական ծրագիր

     Ա. Տնտեսագիտական ֆակուլտետ

           Մասնագիտությունները

 

  1. 1.   ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Մասնագիտացումները

-      Հյուրանոցային գործ և զբոսաշրջության կառավարում

-      Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում

-      Մարդկային ռեսուրսնեերի կառավարում

-      Պետական և մունիցիպալ կառավարում

-      Բիզնեսի հիմնադրում և կառավարում

-      Միջազգային առևտրի կառավարում

-      Մարքեթինգ

 

 

  1. 2.   ՖԻՆԱՆՍՆԵՐ

      Մասնագիտացումները

-      Հաշվապահություն

-      Հարկեր և հարկաշրջանառություն

-      Վարկային գործ

-      Մաքսային գործ

-      Ապահովագրական գործ

-      Հաշվապահական վերահսկողություն

-      Ֆինանսների կառավարում

 

  1. 3.   ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Մասնագիտացումները

-      Ֆինանսատնտեսական և բանկային բնագավառում

-      Մենեջմենթի և ձեռներեցության բնագավառում

-      Ծրագրային ապահովման բնագավառում

-      Տուրիզմի բնագավառում

 

Բ. Իրավաբանական ֆակուլտետ

           Մասնագիտությունը`§Իրավագիտություն¦

(առկա, հեռակա)

Մասնագիտացումները

-      Սահմանադրական իրավունք

-      Միջազգային իրավունք

-      Քաղաքացիական իրավունք

-      Քրեական իրավունք

-      Ֆինանսական և բանկային իրավունք

 

Գ.  Ռոմանագերմանական ֆակուլտետ

 Մասնագիտությունը`

§Օտար լեզու և գրականություն¦ (առկա, հեռակա)

            ( անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)

     Մասնագիտացումները

-      Մանկավարժություն

-      Թարգմանչություն

-      Լրագրություն

-      Դիվանագիտություն

-      Հասարակական կապեր

 

Դ.  Մանկավարժության ֆակուլտետ

       Մասնագիտությունը`

§Մանկավարժություն և մեթոդիկա¦

Մասնագիտացումները

-      Նախադպրոցական և տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա

 

Բակալավրիատում բոլոր մասնագիտությունների գծով ուսման տևողությունը առկա ուսուցման ձևով 4 տարի է, հեռակա` 5 տարի:

Ուսման տարեկան վարձը` 200.000 դրամ

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ընդունելության համար դիմորդները ներկայացնում են (բոլոր մասնագիտությւոնների համար)

    Դիմում-հայտ

    Միջնակարգ կրթության ատեստատ (միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմ, բարձրագույն կրթության դիպլոմ)

    Անձնագրի պատճեն

    6 լուսանկար 3X4

    Փաստաթղթերի ընդունման վարձի անդորրագիրը