«Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդեսի հրապարակումների էթիկայի կանոններ

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Հաստատված է համալսարանի

գիտխորհրդի նիստում

Արձ. N 13,  11 ապրիլի 2019 թ., 

գիտխորհրդի նախագահ՝

______________Վ. Ա. Բրուտյան

 

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ  ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ

 ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Վանաձոր - 2019

 

 «ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ

ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1   Սույն գիտամեթոդական հրապարակումների էթիկան կարգա­վորում է հեղինակ­ների, գրախոսների, խմբագրի և ընթերցող­ների փոխհարաբերությունները` ելնելով արհեստավարժ մաս­նա­գե­տի կողմից բարեկիրթ վարքագծի դրսևորման պահան­ջից: Հրա­տա­րակչական էթիկայի բնագավառում «Մխիթար Գոշ» գիտա­մե­թո­դական հանդեսի (այսու­հետ՝ Գիտամեթոդա­կան հանդես) քաղա­քականությունը հիմնված է գիտամեթո­դական հրապա­րակում­ների էթի­կայի կոմիտեի առաջարկու­թյուն­ների և ստանդարտ­ների վրա (The Committee on Publication Ethics – COPE):

 

2. ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԽՄԲԱԳՐԻ ԵՎ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՐ

 

2.1. Հրապարակման մասին որոշում.

Գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիրը (այսուհետ` Խմբագիր) պատասխա­նատվություն է կրում նյութի հրապարակ­ման համար: Հրապարակման մասին որոշում կայացնելիս առա­ջին հերթին կարևորվում են դիտարկվող աշխատանքի արժանա­հավա­տու­թյունը և գիտա­կան կարևորությունը:

 

2.2. Օբյեկտիվություն.

Խմբագրի կողմից գնահատվում է ներկայաց­վող աշխա­տանքի բովանդակային համապա­տաս­­խանու­թյունը՝ ըստ գիտական նյու­թի առաջադիր պահանջի: Հեղինակի անձնային որակները, քա­ղաքական համոզմունք­ները, սեռային և կրոնական պատկանելու­թյունը չեն կարող ազդել ներկայացվող նյութի գնահատման վրա:

 

2.3. Գաղտնիություն.

Գիտական հանդեսի խմբագիրը և խմբագրական խորհուրդն իրավունք չունեն այլ անձանց տեղեկություն հայտնել ընդուն­ված նյութերի մասին` բացի հեղինակից, գրախոսներից, գիտա­կան խորհրդատուներից և հրատա­րակչից:

Ընդ որում, դիտարկման ներկայացված նյութերում առկա ու դեռևս չհրապարակված տվյալները չի կարելի է օգտագործել անձ­նական հետազոտություններում` առանց հեղինակի գրավոր համաձայնության: Գրախոսման ընթացքում ստացված տեղեկու­թյունը կամ գաղափարները պետք է գաղտնի պահվեն և չօգտա­գործվեն անձնական շահերի համար:

 

 

3. ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԳՐԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

3.1. Գրախոսման կարևորությունը.

Գրախոսումը խմբագրության, հեղինակի և գիտական հանրու­թյան միջև փոխգործողու­թյան անհրաժեշտ օղակ է. այն բնութա­գրում է գիտական գործունեության, գիտական փոխհա­րա­բերու­թյունների էությունը և ապահովում գիտական առողջ համագոր­ծակ­ցությունը: Գրախոսումը խմբագրին օգնում է օբյեկտիվ որո­շում կայացնելու հրապա­րակման մասին և հեղինակների հետ փոխգործողությունների միջոցով վերջիններիս աջակցելու՝ նպաս­տելով լավորակ աշխատանքի կազմակերպ­մանը:

 

3.2. Ճշտապահություն.

Յուրաքանչյուր  գրախոս պետք  է հանձնառի նյութի քննությունը՝  ելնելով  իր մտավոր  և  աշխատանքային հնարավորություններից՝ իրազեկելով  այդ  մասին  խմբագրին:

 

3.3. Գաղտնիություն.

Գրախոսման համար տրված  նյութը ճանաչվում է որպես գաղտնի փաստաթուղթ: Այն չի կարելի հանրայ­նաց­նել և քննարկել այլ  անձանց հետ, եթե չկա  խմբագրի թույլտվու­թյունը կամ համա­պատասխան լիազորությունը:

 

3.4. Օբյեկտիվություն.

Գրախոսի  գնահատականը  պետք է լինի օբյեկտիվ  ու  անկողմ­նակալ: Հեղինակի անձը և նրա անձնային որակ­ները նշող  քննադատությունն անընդունելի է: Գրախոսի կարծիքը  պետք  է  լինի հստակ ու փաստարկված:

 

4. ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

4.1. Նյութերին ներկայացվող պահանջները.

Հեղինակները պետք է ներկայացնեն կատարված աշխա­տանքի արժանահավատ արդ­յունքներ, հետազոտության առարկայի օբյեկ­տիվ քննություն: Կարևորվում  են  ինքնա­տի­պությունն ու կի­րառված մոտեցման եզակիությունը: Աշխատանքում ներկայաց­վող տեղեկությունները պետք է լինեն հավաստի և անսխալ: Աշխատանքը պետք է բովան­դակի աղբյուրագիտական հղումներ` հետագա վերարտադրության և այլ նյութերում  հղումներ կատարելու համար: Կեղծ կամ սխալ պնդումները դիտվում են որպես ոչ էթիկական վարքագիծ և անընդունելի են:

 

4.2. Գրագողության նախազգուշացում.

4.2.1. Հեղինակները պետք է հավաստեն, որ ներկայացված աշխատանքը լիովին ինքնատիպ է, իսկ այլ հետազոտող­ների կամ գիտնականների աշխատանքները, դրանց հատ­վածները կամ գիտական գաղափարներն օգտա­գործելու դեպքում պետք է ուղեկցվեն համապա­տաս­խան մատենա­գիտական ​​հղումներով կամ բացատրություն­ներով:

4.2.2. Գրագողությունն ունի տարբեր ձևեր` ուրիշների աշխա­տան­քը որպես հեղինա­կային  ներկայացնելուց մինչև պատ­ճե­նում կամ ուրիշների աշխատանքի էական մասերի բառա­փոխում (առանց հեղինակի նշման), ինչպես նաև ուրիշների հետա­զոտությունների արդյունքների նկատմամբ սեփական իրավունքների հայտարա­րում: Գրագողության բոլոր դրսևո­րումները ոչ էթիկական գործողություններ են և անընդունե­լի գիտական հաղորդակցության մեջ:

 

4.3. Հրապարակումների բազմաքանակությունը, ավելորդությունը և միաժամանա­կությունը.

4.3.1. Հեղինակը չպետք է հրապարակի միևնույն հետազո­տու­թյա­նը նվիրված աշխա­տանք մեկից ավելի ամսագրե­րում՝ որ­պես ինքնատիպ հրապարակում: Միևնույն աշխա­տանքը մե­կից ավելի ամսագրերի խմբագրություններ ներկայացնելն ըն­կալվում է որպես ոչ էթիկական վարքագիծ և անընդունելի է:

4.3.2. Հեղինակը չպետք է ներկայացնի նախկինում հրապա­րակ­ված աշխատանք:

4.3.3. Այս կարգից բացառություն է կազմում արտասահ­մանում ար­դեն հրապարակված նյութի թարգմանությունն այլ լեզ­վով` հեղինակի և արտասահմանյան հրատա­րակչի փոխա­դարձ համաձայնությամբ` վերջիններիս նկատմամբ պահ­պանելով իրավահաջորդի իրավունքներն ու շահերը:

 

4.4.   Սկզբնաղբյուրների ճանաչում.

Անհրաժեշտ է գնահատել  այլ անձանց ներդրումը: Հեղի­նակները պետք է հղումներով  նշեն  այն հրապարա­կում­ները, որոնք որո­շակի ազդեցություն կամ  նշանակություն են ունեցել ներկայաց­ված աշխատանքը կատարելու համար: Անձնական բանավոր հաղորդակցման ընթացքում կամ գաղտնի աղբյուրներից ստաց­ված տվյալները (օրինակ՝ զրույցի, նամակագրության կամ երրորդ կողմի հետ քննարկման ընթացքում)  չպետք է օգտագործվեն կամ ներկայացվեն` առանց սկզբնաղբյուրի գրավոր համաձայ­նության:

 

4.5. Հրապարակումների հեղինակ լինելը.

4.5.1. Որպես հեղինակներ կարող են հանդես գալ միայն այն անձինք, ովքեր նշանա­կալից ավանդ են ներդրել աշխա­տանքի մտահղացման, մշակման, կատարման կամ ներկա­յացված հետազոտության արդյունքների վեր հանման գոր­ծում: Բոլոր նրանք, ովքեր նշանակալից ավանդ են ունեցել, պետք է նշվեն որպես համահեղինակներ:

4.5.2. Հեղինակը պետք է վստահ լինի, որ հետազոտության մեջ էական ներդրում ունեցող բոլոր մասնակիցները ներկայաց­ված են որպես համահեղինակներ, և որպես այդպիսիք ներ­կայացված չեն այն անձինք, ովքեր չեն մասնակցել հետա­զո­տությանը: Համահեղինա­կությամբ ներկայացվող նյութին պետք  է  կցված  լինի  բոլոր  հեղինակների հավանու­թյունն ու նյութը հրապարակման ներկայաց­նելու  համաձայնու­թյու­նը  հավաստող  գրու­թյուն:

 

4.6. Հրապարակումների հեղինակներին՝

4.6.1. Գիտական նյութերի հրապարակումը «Մխիթար Գոշ» գի­տամեթոդական կա­տար­վում է վճարովի հիմունքով՝ ատե­նախոսական աշխատանքների ձևավորման համար ընդուն­ված չափանիշներով՝ յուրաքանչյուր էջի համար երկու հա­զար դրամ: