«Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդեսի հոդվածներին ներկայացվող պահանջների, գրախոսման եւ տպագրության կարգ

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

 

Հաստատված է համալսարանի

գիտխորհրդի նիստում

Արձ. N 13,  11 ապրիլի 2019 թ.,

 

գիտխորհրդի նախագահ՝

______________Վ. Ա. Բրուտյան

 

 

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ

ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ,

ԳՐԱԽՈՍՄԱՆ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

  

Վանաձոր - 2019

 

« ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ԳՐԱԽՈՍՄԱՆ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

  

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1.      Սույն կանոնակարգը սահմանում է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազ­գային համալսա­րանի (այսուհետ՝ Համալ­սարան) «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդեսի (այսու­հետ' Գիտամեթո­դական հանդես) հրատարակման կազ­մա­կերպման գործ­ընթացը, տպագրության ներկայացվող հոդված­ներին ներ­կա­յացվող պահանջ­ները, հրատարակման և գրախոսման պայման­­ները:

Սույն կանոնակարգի համար իրավական հիմք են ծառայել ՀՀ Սահմանա­դրու­թյունը, «Կրթության մասին» ՀՀ օրենքը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտա­կան կրթության մասին» ՀՀ օրենքը, «Հեղինակային իրավունքի և հարակից իրա­վունք­ների մասին» ՀՀ օրենքը, «Մխիթար Գոշ» գիտամեթոդա­կան հանդեսի կանոնադրու­թյունը և այլ իրավական ակտեր:

1.2.  Գիտական հանդեսն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի թեկնա­ծուական ատենախոսու­թյուն­ների հիմնական արդյունք­ների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրա­տարակությունների ցանկում http://bok.am/?page_id=1072:

 

2. ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2.1.     Հրատարակման ընդունվում են միայն սույն կանոնակարգով սահ­մանված պահանջ­ներին համապատասխանող գիտա­մեթո­դական աշխատանքները:

2.2.     Գիտամեթոդական հանդեսը հրատարակվում է տարեկան երկու անգամ:

2.3.     Տպագրության են ընդունվում՝ մանկավարժության և մեթոդիկայի բնագավառների գիտական և գիտամեթոդական հոդվածներ հետևյալ ուղղություններով.

ա) մանկավարժության տեսություն և պատմություն,

բ) դասավանդման մեթոդիկաներ,

գ) գիտամեթոդական հիմնախնդիրներ:

2.4.     Գիտական հանդեսը հրատարակվում է տպագիր և էլեկտրո­նային եղանակներով՝ տարե­կան երկու անգամ, 15 մամուլ ծավալով:

2.5.     Գիտական հանդեսի էլեկտրոնային տարբերակը տեղա­դրվում է «Մխիթար Գոշ» համալ­սարանի կայքէջում (mkitargosh.com), գիտամեթոդական հանդե­ս բաժնում:

2.6.    Հոդվածները ներկայացվում են տպագիր (թղթային) և էլեկտրոնային (MS Word 2003 ֆոր­մա­տով, կրիչով կամ էլեկտրոնային փոստով (mghandes@mail.ru):

2.7.     Մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրերում սովո­րողները հոդված կարող են ներկայացնել միայն համապատասխան ամբիոնի դրական կարծիքով:

2.8.    Հայցորդները և ասպիրանտները հոդվածը ներկայացնում են գիտական ղեկավարի դրական կարծիքով:

2.9.    Հոդվածները պետք է ներկայացվեն հոդվածների հավաքագրման հայտարարու­թյու­նում նշված ժամկետում: Ժամկետից ուշ ներկայացված հոդվածները չեն դիտարկվի:

2.10.  Հոդվածների հրատարակումը կատարվում է վճարովի հիմունքով՝ ատե­նախոսական աշխատանքների ձևավորման համար ընդուն­ված չափանիշներով՝ յուրաքանչյուր էջի համար երկու հա­զար դրամ:

2.11.   Գիտամեթոդական հանդեսը տրամադրվում է յուրաքանչյուր հեղինակի:

2.12.   Գիտամեթոդական հանդեսը հրատարակվում է համալսարանի գիտխորհրդի խորհրդի երաշ­խավորությամբ:

3. ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդվածները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով՝ ընդ­հա­նուր ծավալը մինչև 12 էջ (ցանկալի է վերջին էջն օգտագործել ամբողջու­թյամբ):

Հոդվածը պատրաստել MS Word 2003 տեքստային խմբագրիչով: Տեքստը շարել Armenian Phonetic Unicod` GHEA Grapalat տա­ռատե­սակով (բոլոր լեզուներով), տառա­չափը` 12, միջտո­ղային հեռավորությունը` 1.5, էջի ֆորմատը` А4, լուսանցքները՝ բոլոր կողմերից 2 սմ:

Խմբագրություն ներկայացնել հեղինակ(ներ)ի 300 dpi խտությամբ էլեկտրոնա­յին կամ 5x6 չափսի լուսանկարներ:

Առաջին էջի վերին տողում հոդվածի տեքստի լեզվով փոքրատառերով նշել հոդ­վածի վերնա­գիրը, մեկ տող ներքև՝ հեղինակ(ներ)ի անուն-ազգանուն(ներ)ը: Հաջորդ տողում տալ հեղի­նակ(ներ)ի գիտական աստիճանը, կոչումը, եթե ունի(ունեն), աշխա­տանքի վայրը, պաշտոնը:

Նոր տողից շարադրել հոդվածի հիմնական տեքստը: Նկարները, գծանկարները և աղյու­սակները պետք է ունենան վերնագրային բացատրու­թյուններ և համա­րա­կա­լում, որոնք տեղակայվում են նկարների տակ և աղյուսակների վրա՝ նույն կամ հա­ջորդ էջում դրանց հղում կատարելով: Հոդվածում չընդգրկել գունավոր նկարներ, գծանկար­ներ: Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները տալ Microsoft Equation, 10 տառաչափով: Բանաձևերը ներկայացնել առանձին տողով և մեջտե­ղում, իսկ հիմնա­կան­ները նաև համա­րակալել նույն տողի աջ անկյունում (փակա­գծերի մեջ):

Հոդվածում օգտագործվող գրական աղբյուրները պետք է ունենան օգտագործ­ման հերթա­կանությանը կամ այբբենական դասավորությանը (ըստ լեզուների) համա­պա­տաս­խան համարակալում, տեքստում նշել` [1], [2, ],...տեսքով: Հոդվածի վերջնա­մա­սից մեկ տող ներքև գրվում է ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ըստ ըն­դունված ստանդարտի տրվում է գրականության ցանկը: Ցանկալի է գրականության ցանկում ընդգրկել մինչև 10 հրատարակություն:

Գրականությունից հետո՝ մեկ տող ներքև տրվում են ամփոփումներ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզունե­րով, որը պարունակում է հոդվածի վերնագիրը, հաջորդ տողում հեղինակի(ների) անուն-ազգանունը(ները), այնուհետ համառոտ ամ­փոփումը, հաջորդ տողում 7-8 բանալի բառ:

Վերոնշյալ պահանջները բավարարելուց հետո A4 ֆորմատի վրա տպված մեկ օրինա­կով և էլեկտրոնային տարբերակով հոդվածը ներկայացնել խմբագրություն:

Չի թույլատրվում ներկայացնել նախկինում հրատարակված կամ տպագրության համար այլ հանդեսներ ուղարկած հոդվածներ: Հոդվածը ներկայացնելիս հեղինակը վերջին էջում գրում է՝ «Հոդվածը ներկայաց­վում է հրատարակման առաջին անգամ» և ստորագրում է:

Մեկ տող ներքև տրվում է հոդվածագրի էլեկտրոնային հասցեն, հեռա­խոսահա­մարը, հոդվածի ներկայացման ամսաթիվը:

Խորհրդի կողմից հրատարակման չերաշխավորելու դեպքում հոդվածը մնում է խմբագրու­թյունում:

 

4. ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4.1.     Գիտական հանդեսի հրատարակումը և աշխատանքները կազմակերպում են Խմբա­գրությունը (Գլխավոր խմբագիր, համապատասխան աշխատակիցներ) և խմբագրական խորհուրդը:

4.2.          Գիտական հանդեսի հրատարակման կազմակերպչական աշխատանքներն իրականաց­նում է գլխավոր խմբագիրը:

 

5. ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

5.1.      Հրատարակման ներկայացվող հոդվածներն անցնում են հետևյալ ընթացա­կարգը.

ա) նախնական դիտարկում և ինքնատիպության ու գիտականության ստուգում,

բ) կույր գրախոսություն,

գ) հրատարակում:

5.2.     Հրատարակման ներկայացված հոդվածների նախնական դիտարկումը և ինքնա­տի­պության ու գիտականության ստուգումն իրականացնում է խմբագրությունը:

5.3.     Նախնական դիտարկման ժամանակ ստուգվում է հոդվածի համապատասխա­նությունը սույն կանոնակարգով սահման­ված հոդվածի ներկայացման չափանիշներին և պահանջ­ներին:

5.4.     Վերջինիս չհամապատասխանելու դեպքում հոդվածի հեղի­նակին (հեղինակ­ներին) տեղեկացվում է այդ մասին և ժամանակ է տրվում սահմանված ձևին համապատաս­խանացնելու համար:

5.5.     Եթե հոդվածը համապատասխանում է սույն կարգով սահմանված չափորոշիչնե­րին և պահանջներին, ապա հաջորդիվ ստուգվում է հոդվածի ինքնատիպությունը' համապա­տասխան ծրագրային ապահովման միջոցով:

5.6.     Նախնական դիտարկումն ու ինքնատիպության ստուգումն անցած հոդվածները տրվում են կույր գրախոսման:

5.7.     Հոդվածը գրախոսման ուղարկում է գլխավոր խմբագիրը և հետևում գրախոսության ժամկետների պահպանմանը:

5.8.     Գրախոսությունն իրականացվում է կույր գրախոսման միջոցով, այսինքն հոդվածը գրախոսողին է տրվում առանց հեղինակի մասին տեղեկատվության, իսկ հեղինակին գրա­խո­սականը տրվում է առանց գրախոսողի մասին տեղե­կատ­վության:

5.9.     Ներկայացված հոդվածի կույր գրախոսության նպատակը Գիտական հանդեսում հրատարակվող հոդվածների բարձր որակի ապահովումն է:

5.10.   Գրախոսողը պարտավոր է հոդվածը գրախոսել մինչև 7 օրացուցային օրվա ընթացքում:

5.11.    Գրախոսողին արգելվում է կրկնօրինակել, օգտագործել կամ տարածել հոդվածը կամ դրանից որևէ հատված (հատ­վածներ):

5.12.    Գրախոսը, ներկայացված հոդվածն ուսումնասիրելուց հետո, պետք է ներկայացնի գրավոր կարծիք, որն իրենից ներկայացնում է աշխատանքի վերլուծություն և հիմնավոր, օբյեկտիվ գնահատական:

5.13.   Գրախոսն աշխատանքի ուսումնասիրության ընթացքում պետք է գնահատի.

1)     ուսումնասիրվող թեմայի արդիականությունը, տեսական, գիտական, կիրառական նշանակությունը, կարևորությունը,

2)    բովանդակության համապատասխանությունը վերնագրին,

3)    հետազոտվող խնդրի լուծման հարցում հեղինակի (հեղինակների) անձնական ներդրումը,

4)    ներկայացված փաստերի հավաստիությունը և ներկայաց­վող եզրահանգումների հիմնավորվածությունը, արդյունք­ների ճշգրտությունը և ստուգելիությունը,

5)    շարադրման տրամաբանությունը,

6)    օգտագործված մեթոդների, արդյունքների, եզրակացու­թյուն­ների համապատասխա­նությունը գիտության ժամանա­կակից գործիքներին,

7)    լեզվական և ոճային համապատասխանությունը գիտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին,

8)    աշխատանքում տեղ գտած տեխնիկական և բովանդա­կային թերությունները, վրիպակները, անճշտությունները,

9)    հղումների առկայությունը և հավաստիությունը:

5.14.    Գրախոսողի կարծիքը պետք է ներառի աշխատանքի վերաբերյալ գրախոսողի եզրակացությունը.

ա) երաշխավորվում է հրատարակման,

բ) թույլատրել հրատարակումը՝ միայն լրամշակելուց հետո,

գ) մերժել հրատարակումը:

5.15.   Դրական կարծիքի դեպքում՝ խմբագրությունն էլեկտրոնային փոստով կամ գրավոր հեղինակին տեղեկացնում է հոդվածը հրատարակման ընդունելու մասին:

5.16.   Լրամշակման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հոդվածը, հոդվածի վերաբերալ դիտողությունների հետ միասին, վերադարձվում է հեղինակին՝ առաջարկված լրացում­ները կամ ճշգրտումները եռօրյա ժամկետում կատարելու համար:

5.17.    Լրամշակված և ճշգրտված հոդվածը (թղթային և էլեկտրոնային տարբերակները), նախնական տարբերակի հետ միասին, ներկայացվում է խմբագրություն:

5.18.   Լրամշակված հոդվածները ուղարկվում են գրախոսման, սույն կանոնակարգի 5.8-5.16 կետերին համապատասխան:

5.19.   Հոդվածի հրատարակումը մերժվելու դեպքում խմբագրու­թյունն այդ մասին տեղեկացնում է հեղինակին էլեկտրո­նային փոստով կամ գրավոր ձևով:

5.20.   Մերժված հոդվածը, ինչպես նաև հոդվածի էլեկտրոնային տարբերակը հեղինա­կին չեն վերադարձվում:

5.21.    Խմբագրության կողմից հոդվածի մերժման դեպքում խմբագրությունն իրեն է վերա­պահում հոդվածի մերժման պատճառների մասին բանավեճ չվարելու իրավունքը: